ԼուրերԿարևոր

ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ, պաշտպանության նախարարների խորհուրդների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close