
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև միջնորդ երկրի՝ Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները մտել են «կրիտիկական և վերջնական փուլ», հաղորդում է AFP-ը։
«Մենք համաձայնության հասնելու ամենամոտ կետում ենք, երբեք այսքան մոտ չենք եղել», – ասել է Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ Անսարին։
Հիշեցնենք, որ այս մասին ավելի վաղ հայտարարել էր ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն՝ նշելով, որ հրադադարի շուրջ բանակցությունները մոտ են ավարտին։