
Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի հաստատման հետ կապված երկարատև և միտումնավոր ձգձգվող բանակցությունների ընթացքում Թուրքիայի ներկայացուցիչները պահանջել են որպեսզի շվեդական կողմը երկրում դադարեցնի երկու թուրք վտարանդի լրագրողների կողմից Ստոկհոլմում հիմնադրված Nordic Monitor լրատվական կայքի գործունեությունը։ Այս մասին հայտնում է հենց Nordic Monitor կայքը։
Խիստ սադրիչ խնդրանքը, որն ակնհայտորեն բարձրացվել է թուրքական պատվիրակության միջև գաղտնի հանդիպումների ժամանակ, ակամա բացահայտվել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարի կողմից՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումների ժամանակ, ում հանձնարարված էր վերանայել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հոկտեմբերի 25-ի արձանագրությունը:
«Nordic Monitor-ի հարցը լուրջ խնդիր է: Բնականաբար, դրա փակումը Շվեդիայի հետ մեր վարած բանակցությունների մի մասն է և կշարունակի լինել», – նոյեմբերի 16-ին Աքչապարը տեղեկացրել է օրենսդիրներին՝ ընդհանրական տեղեկատվություն տրամադրելով շվեդական պատվիրակության հետ Անկարայի պահանջները բավարարելու համար շարունակվող բանակցությունների մասին:
Nordic Monitor-ը, որը հիմնադրվել է Ստոկհոլմում երկու թուրք լրագրողների՝ Աբդուլլահ Բոզքուրթի և Լևենթ Քենեզի կողմից 2019 թվականին, նվիրված է հետաքննական լրագրության միջոցով Թուրքիայի հետ կապված խնդիրների լուսաբանմանը: Հարթակում հաճախ է նաև անդրադարձ կատարվել և միջզգային լրատվականների կողմից ուշադրության արժանացել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության անօրինական գործունեություններին և խախտումներին՝ դրանց համար ներկայացնելով փաստաթղթային հիմնավորումներ։
Արդարացնելով Nordic Monitor-ի փակման վերաբերյալ Թուրքիայի պահանջը՝ Աքչափարը պնդել է, որ իր և արտաքին գործերի նախարարության իր գործընկերների վրա է կենտրոնացել լրատվական կայքը։ Նա անդրադարձել է Nordic Monitor-ի կողմից հրապարակված հոդվածների շարքին, որոնք բացահայտում են օտար երկրներում թուրք դիվանագետների կողմից իրականացվող լայնածավալ լրտեսական գործողությունները։
Հրապարակված փաստաթղթերը ցույց են տվել, որ բազմաթիվ թուրք դեսպաններ համապարփակ տեղեկատվության հավաքագրման գործողություններ են իրականացրել օտար երկրներում Էրդողանի կառավարության շուրջ քննադատների վերաբերյալ։
Այնուհետև այս տեղեկությունը փոխանցվել է Անկարայի գլխավոր գրասենյակ, որի արդյունքում տարբեր պատժիչ միջոցներ են ձեռնարկվել քննադատների և հակառակորդների, նույնիսկ աքսորյալների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների դեմ Թուրքիայում:
Աքչափարը, ով Հնդկաստանում և հարակից երկրներում համատեղության կարգով արտակարգ և լիազոր դեսպանն էր, լրտեսական գործողություն իրականացրած և բացահայտվածների դիվանագետների թվում էր։
Nordic Monitor-ի կողմից Թուրքիայի կառավարության հարյուրավոր փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո բացահայտվել էր, որ թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունները խախտում են ընդունող պետությունների ներքին օրենքները և միջազգային իրավունքի սկզբունքները՝ անօրինական ձևով տեղեկատվություն հավաքելու և հետախուզական լայնածավալ գործողություններ իրականացնելու միջոցով: Էրդողանի բանագնացները օգտվում էին միջազգային կոնվենցիաներում ամրագրված արտոնություններից և անձեռնմխելիությունից՝ համակարգված լրտեսելով նախագահի քննադատներին, տեղեկություններ հավաքելով արտերկրում ապրող թուրքերի մասին և փոխանցելով այն շտաբներին:
Ըստ Աքչափարի՝ Թուրքիան բազմաթիվ զիջումներ է ստացել Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ բանակցությունների ընթացքում՝ ստիպելով նրանց ընդունել մի քանի միջոցներ, որոնք ձեռնտու կլինեն Անկարային։ Նա պնդել էր, որ երեք երկրների միջև մշտական համատեղ մեխանիզմների ստեղծման միջոցով, որը 2022 թվականի հունիսին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի կողմից անդամակցության հայտերի հաստատման մեկնարկի համար դրված նախապայման էր, Անկարան նպատակ ունի հետագա օգուտներ քաղել այդ երկրներից:
Շվեդիայի համատեքստում Աքչափարը պնդեց, որ Թուրքիայի ճնշման ներքո երկիրը զգալի հարացույցի փոփոխություն է կրել ահաբեկչության նկատմամբ իր մոտեցման մեջ: Այս տեղաշարժը հատկապես ուշագրավ է հաշվի առնելով, որ Էրդողանի կառավարությունը մեղադրվել է ահաբեկչության հայեցակարգը շահագործելու մեջ՝ իր քննադատներին, այդ թվում՝ լրագրողներին, գիտնականներին, ակտիվիստներին և իրավապաշտպաններին անխտիր կալանավորելու համար:
Լրատվականը նշում է, որ թուրքական իշխանությունների նման գործելակերպը հիմք է ստեղծում Թուրքիայում ինքնագրաքննության համար և նպաստում է վախի կայուն մթնոլորտի ստեղծմանը:
Բազմաթիվ լրագրողներ հայտնվում են թուրքական բանտերում,, քանի որ իրենց մասնագիտական աշխատանքը կառավարության կողմից համարվում է սպառնալիք Թուրքիայի սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի համար:
Լրագրողների հանդեպ երկրի ներսում դաժան հալածանքները սկսվել էին դեռևս 2014 թվականից հետո, երբ սկսել էին բացահայտվել Էրդողանի և իր ընտանիքի անդամների կողմից Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցող բազմամիլիոնանանոց կոռուպցիոն գործարքների սխեմաները։ Բռնադատության արդյունքում փակվեցին մոտ 200 լրատվամիջոցներ և հարյուրավոր լրագրողներ բանտարկվեցին: Շատ լրագրողներ ստիպված են եղել աքսորվել՝ անօրինական բանտարկությունից խուսափելու համար, այդ թվում՝ Nordic Monitor-ի խմբագիրներ Բոզկուրտը և Քենեզը, ովքեր ապաստան են խնդրել Շվեդիայից դեռ 2016 թվականին:
Nordic Monitor-ի պնդմմամբ քննադատ և անկախ լրագրողներին ճնշելու Էրդողանի կառավարության արշավը տարածվել է թուրքական պետության սահմաններից դուրս, որին լայն աջակցություն են ցուցաբերում թուրքական հետախուզությունը, արտաքին ծառայությունները և արտասահմանյան հաստատությունները։
Թուրքիայի փոխարտգործնախարարը երկրի խորհրդարանում պարզաբանել էր նաև, որ Անկարան կփորձի շահարկել նախարարների մակարդակով գործող անվտանգության համատեղ մեխանիզմը, որը Թուրքիայի և Շվեդիայի միջև ստեղծվել էր հուլիսին ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակում։ Ըստ Աքչափարի նման գործելակերպը միտված է հետագայում ավելի շատ զիջումներ կորզելուն, նույնիսկ այն դեպքում, եթե Շվեդիան դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։ Ավելին, նրա խոսքերով Շվեդիայի իշխանությունները պատաստ են ճանապարհային քարտեզ տրամադրել այն մասին, թե ինչպես պետք է կատարվեն Թուրքիայի առկախ պահանջները: Կարծես թե, Nordic Monitor-ը և նրա խմբագիրները կմնան թուրքական իշխանությունների խաչմերուկում, որոնք արդեն տարբեր միջոցներ են ձեռնարկել վտարանդի լրագրողների վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց մասնագիտությունից և դադարեցնեն Էրդողանի կառավարությանը քննադատող հոդվածներ գրելը:
Թուրքական կառավարությունը նախկինում ներկայացրել էր Քենեզի արտահանձնման հայցը, սակայն 2021 թվականի դեկտեմբերին Շվեդիայի Գերագույն դատարանը մերժել էր թուրքական կառավարության հայցը։ Դատարանը որոշել է, որ Քենեզի լրագրողական աշխատանքը Շվեդիայում հանցագործություն չի համարվում՝ հերքելով լրագրողի դեմ Թուրքիայի կողմից առաջադրված ահաբեկչության մեղադրանքը։
Նույն կերպ Թուրքական իշխանությունները Բոզքուրթին ձերբակալելու բազմաթիվ օրդեր են տվել Nordic Monitor-ի համար նրա գրած մի շարք հոդվածների պատճառով: Նրան Թուրքիայում քրեական դատավարություն է սպառնում նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։
Թեև Թուրքիան դեռ պաշտոնապես չի խնդրել Բոզքուրթի արտահանձնումը, կան նշաններ, որ հարցումն ընթացքի մեջ է Արդարադատության նախարարության հրահանգով: Սպասվում է, որ այն մոտ ապագայում կփոխանցվի Շվեդիայի իշխանություններին։
Nordic Monitor-ը գրում է, որ և՛ Բոզքուրթը, և՛ Քենեզը հայտնվել են թուրքական հետախուզական գործակալության՝ MIT-ի թիրախային ցուցակում, որն ընդլայնել է իր գործողությունները Եվրոպայում։
2016 թվականի դեկտեմբերին Թուրքիայի ներքին գործերի և արդարադատության նախարարների հետ սերտ կապեր ունեցող կառավարական քարոզիչ Ջեմ Քյուչուքը MIT-ին կոչ արեց սպանել Բոզքուրթին։ Ելույթ ունենալով պրոպետական TGRT հեռուստաընկերության եթերում՝ Քյուչուքն հայտարարել էր, որ Ստոկհոլմում Բոզքուրթի տան հասցեն հայտնի է, և պահանջել էր «ոչնչացնել» լրագրողին։
«Հայտնի է, թե որտեղ են նրանք ապրում, այդ թվում՝ արտերկրում նրանց հասցեներն են հայտնի։ Որքան քան կսարսափեն, եթե փամփուշտներ դնես որոշ լրագրողների գլխին»,-ասել էր նա։
Հայտնի է, որ Քյուչուքը նախկինում անցել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ունեցած կապերի, և Թուրքիայի տարաքծում դրա գաղտնի գործողությունների հետ կապված գործեորվ, որոնք լուսաբանվել են Բոզքուրթի կողմից։
Թուրքիայի նախագահի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մեսութ Հաքը Ջաշընը ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում բացահայտ սպառնացել է սպանությամբ՝ ասելով, որ թուրքական հետախուզությունը կգտնի նրան և «կկերակրի շնաձկներին»:
«Թուրքիայի ազգային հետախուզությունը կգտնի նրան, ես ձեզ դա կասեմ։ Ես չգիտեմ, թե MIT-ը նրանով կկերակրի ձկներին, թե շնաձկներին, բայց դավաճանները միշտ ի վերջո ստանում են իրենց պատիժը»,- 2021 թվականի հունվարի 15-ին CNN Türk-ի եթերում ասել էր Ջաշընը։
2020 թվականի սեպտեմբերին Բոզքուրթը հարձակման այնուամենայնիվ երեք անհայտ տղամարդկանց կողմից ենթարկվել էր հարձակման, սակայն շվեդական իրավապահների կողմից հաջողվել էր ժամանակին կանխել միջադեպը։ Նրա հասցեն և անձնական տեղեկությունները գաղտնի են պահվել Շվեդիայի օրենքներով, որոնք պաշտպանում են խոցելի անձանց:
2022 թվականի հոկտեմբերի 10-ին MIT-ի կողմից արված գաղտնի լուսանկարները տրամադրվել էին Sabah օրաթերթին՝ ռեժիմի խոսափողին, որը պատկանում է Էրդողանի ընտանիքին: Նրա մինչ այդ գաղտնի տան հասցեն բացահայտվել է որպես թուրքական կառավարության շարունակական ռազմավարության շարունակություն, որի նպատակն է հետապնդել և վախեցնել լրագրողին: Մի քանի շաբաթ անց MIT-ը Sabah-ն տրամադրել էր նաև Քենեզի հետապնդման ու հսկողության լուսանկարները: