ԼուրերԿարևոր

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է սկզբում այցելել Աղդամ, ապա նոր գնալ Ստեփանակերտ

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Նիգար Արփադարայի խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դիմել է Բաքվին՝ Ղարաբաղ այցելելու խնդրանքով։ Սակայն կազմակերպությունը հրաժարվել է Ադրբեջանի առաջ քաշած պայմանից՝ սկզբում այցելել Աղդամ: Այս մասին X սոցցանցում գրել է Արփադարայը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն խնդրել է այցելել Ղարաբաղ: Բաքուն համաձայնել է՝ միաժամանակ առաջարկելով գնալ Խանքենդի Աղդամով՝ փաստագրելու Աղդամի ավերածությունները: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է՝ ցանկանալով գնալ միայն Խանքենդի՝ այնտեղ գտնվող հուշարձանների վիճակը գնահատելու։ Արդյո՞ք ՅՈՒՆԵՍԿՕ-ն խուսափում է փաստագրել Հայաստանի կողմից Աղդամի ավերումը», – գրել է Արփադարայը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել էին Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրը։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close