
Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների ղեկավարները անցած շաբաթվա վերջին հանդես էին եկել հազվադեպ հանդիպղ համատեղ կոչով, որտեղ նախազգուշացումներ են կատարվել, որ հողային վիճարկվող գործարքը և դրան հաջորդող զարգացումները կարող են ջնջել ոչ միայն հայ համայնքի դարավոր ներկայությանը, այլ նաև սպառնալիքներ ստեղծել «Հին քաղաքում» քրիստոնեական հետագա ներկայության համար։
Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում էր. «Մենք՝ որպես Երուսաղեմի և Սուրբ Երկրի քրիստոնեական համայնք, կիսում ենք ծանր մտահոգությունը, որոնք առաջացել են կապված Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցող վերջին իրադարձությունների պատճառով: Վերջին օրերին չեղյալ է հայտարարվել Հայկական թաղամասի զգալի հատվածի կառուցապատման վիճարկվող պայմանագիրը։ Իրավական համապատասխան ուղիներով կարգավորելու փոխարեն՝ ենթադրյալ կառուցապատողները որոշել են զինված սադրիչ խմբեր վարձել, արգելափակել կայանատեղերի մուտքերը և սկսել քանդման աշխատանքները:
Մենք անհանգստացած ենք, որ այս իրադարձությունները պոտենցիալ վտանգի տակ են դնում հայկական ներկայությունը Երուսաղեմում, քանի որ դրանք նախադեպ են ստեղծում նմանատիպ գործողությունների համար: Ենթադրյալ կառուցապատողի կողմից Հայոց պատրիարքարանի և համայնքի դեմ ձեռնարկած անօրինական գործողությունները նպաստավոր չեն այն հասարակական կարգի համար, որին փափագում է խաղաղ և օրինապաշտ հայ համայնքը, որը Սուրբ Երկրի մեր քրիստոնյա ընտանիքի անդամն է:
Սադրանքները, որոնք ենթադրյալ կառուցապատողի կողմից օգտագործվում են բռնկող մարտավարություն գործադրելու համար, սպառնում են ջնջել հայկական ներկայությունը տարածքում՝ թուլացնելով և վտանգելով քրիստոնեական ներկայությունը Սուրբ Երկրում։
Որպես եկեղեցիների ղեկավարներ՝ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Հայոց պատրիարքության և համայնքի կողմից գործարքի չեղարկմանը միտված պատշաճ իրավական ընթացակարգեր ձեռնարկելու որոշմանը, և շտապ կերպով դիմում ենք այս հարցում աջակցություն ցուցաբերելու ունակ բոլոր համապատասխան պետական և ոչ պետական մարմիններին, օգնել՝ վերականգնել նախկին խաղաղությունն ու ներդաշնակությունը, որը վայելում են բոլոր նրանք, ովքեր օգտագործել են այս հողը Հայկական թաղամասում։
Մենք համոզված ենք, որ նման բնույթի հարցերը պետք է լուծվեն միայն իրավական բանակցությունների և ընթացակարգերի միջոցով՝ հետագա սրացումներից և բռնություններից խուսափելու համար»:
Դեռևս Օսմանյան կայսրության ժամանկաշրջանից Երուսաղեմի «Հին թաղամասի» տարածքում ուղղափառ, կաթոլիկ, մուսուլմանական և հուդդայական թաղմասերի կողքին հստակ սահմաններով առանձնացված հայկական հատվածը կանգնել է իր տարածքի 25%-ի կորստի շեմին: Դրա պատճառը ինչպես բազմիցս անդրադարձել ենք 2021 թվականի հուլիսին Երուսաղեմի հայոց պատրիարքարանի կողմից «Կովերու պարտէզ» կոչվող շրջանը, որը այժմ ծառայում է որպես ավտոկայանատեղի, 98 տարով վարձակալության էր տվել Xana Gardens Ltd-ին:
Ընդգծենք, որ պատրիարքարանին ենթակա հողատարածքի վաճառքի մասին տեղեկություննեը տարածվել էին դեռևս 2021 թվականից, երբ ծայրագույն վարդապետ Խաչիկ Երեցյանը, որն այն ժամանակ պատրիարքարանի անշարժ գույքի բաժնի տնօրենն էր, հայկական լրատվամիջոցներից մեկին պատմել էր, որ Երուսաղեմի պատրիարքարանը, իրոք, 98 տարով հողատարածքը վարձակալության է հանձնել Ավստրալիայից հրեա գործարար Դենի Ռուբենշտեյնին, ով մտադիր է այնտեղ շքեղ հյուրանոց կառուցել: Ըստ նույն տեղեկությունների՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ռուբենշտեյնը հողատարածքը հյուրանոցի հետ միասին պետք է վերադարձներ պատրիարքարանին:
Նույն տարվա Հոկտեմբեր ամսին Երուսաղեմի 12 հայ քահանաներ համատեղ հայտարարություն էին ստորագրել, որով դատապարտել էին հողատարծքի վարձակալության հանձնումը և պնդել, որ այն անօրինական է, քանի որ չի վավերացվել Սինոդի և Գլխավոր ասամբլեայի կողմից։
Ավելին պատրարքարանի կնքած գործարքի շուրջ տարաձայնությունները հասցրել էին այնտեղ, որ ընթացիկ տարվա մայիսի 11-ին Պաղեստինի ղեկավարությունն ու Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը հայտարարել էին Երուսաղեմի Հայող Պատրիարքարանի լիազորությունների ճանաչումը սառեցնելու մասին:
Բարձարցված բողոքի ալիքի ֆոնին Երուսաղեմի հայոց պատրիարքարանը նոյմբերի 1-ին հայտարարեց, որ լուծարում է Xana Gardens Ltd-ի հետ կնքած տարածքի վարձակալության պայմանագիրը:
Նոյեմբերի 6-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր ավտոկայանատեղում ստեղծված լարված իրադրության մասին: Նրա խոսքերով Երուսաղեմի վարձակալության պայմանագիրը չեղարկելու մասին նամակից հետո երկրորդ կողմը նամակին պատասխան տալու փոխարեն սկսել էր քանդել կալվածքի պարիսպը և ավտոկայանատեղերը:
Գոգչյանը նաև տեղեկացրել էր, որ հրեական կողմը նույնիսկ զինված անվտանգության աշխատակիցներ և վարժեցրած շներ էր բերել կալվածք՝ պահանջելով ազատել հայկական ներկայությունը։ Ի պատասխան այդ պահանջի՝ Երուսաղեմի Հայ Պատրիարքը, Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները և հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին այնտեղ՝ խաղաղ կերպով իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը հայտնելու այդ առթիվ:
«Մի քանի ժամ անց կողմերը պայմանավորել են հեռանալ կալվածքից և ոչինչ չձեռնակել այնքան ժամանակ, մինչև Պատրիարքությունը չստանա համաձայնագիրը չեղարկելու իր նամակի պատասխանը»,- գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը։
Սակաայն իրադրաությունը կրկին սկսել էր լարվել նոյեմբերի 15-ին: Reuters-ի և Լոս Անջելեսում գործող «Ասբարեզ» թերթի փոխանցմամբ այս անգամ «Կովերու պարտէզի» տարածք էին ներթափանցել զինված հրեա վերաբնակիչներ՝ իրենց հետ բերելով բուլդոզերներ նպատակ ունենալով շարունակել ավտոկայանտեղի քանդման աշխատանքները և կասեցնել հայերի բողոքի գործողությունները, որը այս անգամ ևս անհաջող ավարտ էր ունեցել: Ըստ ներկայացվող տեղեկությունների իրադրձություններին որոշ ժամանակ անց միջամտել են Իսրայելի ոստիկանության և բանակի ստորաբաժանումները, որոնք ևս հայերից պահանջել էին լքել ավտոկայանատեղին:
Ավելին, «Ասբարեզ» թերթի փոխանցմամբ Իսրայէլի ոստիկանությունը որոշակի քանակության հրեա վերաբնակիչների թույլատրել էր մնալ «Կովերու պարտէզ»-ի տարածքում՝ այն բացատրելով հատվածը յուրացնելու գործողություններով:
«Իբրեւ պատասխան՝ հայ բնակիչները կենդանի վահան կազմեցին եւ խաղաղ կերպով յորդորեցին դատարկել «Կովերու պարտէզ»ի տարածքը»,-ասվում է թերթի հոդվածում:
Իսրայելցի ակտիվիստ և իրավապաշտպան Դանիել Սայդեմանը, ով հետևում է Երուսաղեմի շրջակայքում հրեա վերաբնակիչների տարածմանը, պնդում է, որ ներկա նախագիծը նպատակ ունի ընդլայնել Հրեական թաղամասի տարածքը Հին քաղաքի կեսի հաշվին:
«Մենք տեղյակ ենք Հին քաղաքը վերաբնակիչների բնակավայրերով շրջապատելու ծրագրի մասին: Մենք կասկածներ ունենք, որ հայկական թաղամասի հետ կապված այս գործարքը կոչված է լինելու այդ ծրագրի շարունակությունը քաղաքի պատերի ներսում: Սակայ, դրա շուրջ այնքան անճշտություններ կան, որ ամենայն հավանականությամբ դատարանները կմերժեն դա»,- Reuters-ին ասել էր Սայդեմանը:
Ընդգծենք, որ հեկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի դեմ հարձակումից և Գազայի տարածքում իսրայելական բանակի շարունակվող պատասխանա գործողությունների ֆոնին իրադրությունը լարված է նաև Պաղեստինի Հորդանան գետից արևմուտք գտնվող տարածքներում, որտեղ այդ նույն իսրայելցի վերբանկիչների զինված խմբավորումները հարձակումներ են իրականացնում տեղաբնակ արաբների վրա:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, իսրայելցի վերաբնակիչների կողմից բռնությունների զգալի աճ սկսեց գրանցվել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից առաջ: Ըստ ներկայացված տվյալների հունվարից օգոստոս ամիսներին մոտ 400 արաբ վտարվել է իրեն պատկանող հողերից:
CNN-ի և Associated Press-ի համաձայն ՀԱՄԱՍ-Իսրայել պատերազմի մեկնարկից հետո Արևմտյան ափում բախումների ընթացքում սպանվել է 100-ից ավելի պաղեստինցի արաբ:
Բռնություններն այնքան ինտենսիվ են դարձել, որ արժանացան անգամ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դատապարտմանը: Բայդենն հայտարրաել էր, որ իսրայելցի ծայրահեղական վերաբնակիչների հարձակումները հավասարազոր են Մերձավոր Արևելքում ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո արդեն այչվող հրդեհի վրա «բենզին լցնելուն:
Հրեա վերաբնակիչների կողմից վերջին օրերի դաժան հարձակումների շուրջ դատապարտող հայտարարություններով հանդես էր ելկել նաև Ֆրանսիան և հորդորել որպեսզի Իսրայելի իշխանությունները պաշտպանեն պաղեստինցի խաղաղ բնակչությանը:
«Բռնի գործողությունները, որոնք իրականացվում են վերաբնակիչների կողմից պաղեստինյան բնակչության դեմ, բազմապատկվում են: Դրանք անթույլատրելի են և պետք է դադարեցվեն»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։