ԱշխարհԼուրեր

Արգենտինայի նոր նախագահ է ընտրվել ծայրահեղ աջ հայացքներ ունեցող Խավիեր Միլեյը

Արգենտինայում ծայրահեղ աջ քաղաքական գործիչ համարվող Խավիեր Միլեյը, ով երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ֆավորիտ չէր համարվում, անսպասելիորեն հաղթել է՝ հավաքելով ձայների ավելի քան 56%-ը։ Նրա մրցակիցը՝ էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան ընդունել է պարտությունը և հաջողություն մաղթել նոր ղեկավարին։

«Ակնհայտ է, որ արդյունքներն այն չէին, ինչ ակնկալում էինք, և ես խոսեցի Խավիեր Մայլիի հետ՝ շնորհավորելու նրան և բարին մաղթելու, քանի որ նա այն նախագահն է, որին արգենտինացիների մեծամասնությունը ընտրել է առաջիկա չորս տարիների համար»,-ասել է Մասսան:

53-ամյա գզգզված մազերով և խիտ բակեննարդներով TikTok աստղին, երաժիշտին, տնտեսագետին և հեռուստահաղորդավարին արգենտիանցիենրը համեմատում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հետ՝ իր կտրուկ ոճի և հակասական հայտարարությունների պատճառով:

Իր ելույթներում Խավիեր Միլեյը, մասնավորապես, կոչ է արել «դեն նետել հիվանդ պեսոն [արգենտինական դրամական միավորը] հանուն ԱՄՆ դոլարի» և խոստացել այրել Կենտրոնական բանկը՝ «գնաճի քաղցկեղին» վերջ տալու համար։

Ինչպես հիշեցնում է AFP-ն, Միլեյը դեմ է արտահայտվել հղիության արհեստական ​​ընդհատմանը, կողմ է հրազեն կրելուն, խոստացել է խզել հարաբերությունները Արգենտինայի հիմնական առևտրային գործընկերների՝ Չինաստանի և Բրազիլիայի հետ հանուն ԱՄՆ-ի, կասկածի տակ է դրել ռազմական բռնապետության տարիներին ռեպրեսիաների ենթարկվածների և զոհերի թիվը, ինչպես նաև պնդումներ կատարել, որ կլիմայի փոփոխությունը պայմանավորված չէ մարդկային գործունեությամբ։ Բացի այս ամենին նաև կասկածելի է անվանել երկրի՝ BRICS-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա)՝ աշխարհի խոշորագույն ոչ արևմտյան տնտեսությունների ակումբին միանալու անհրաժեշտությունը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նա մեղմացրել էր իր հռետորաբանությունը՝ ավելի չափավոր ընտրողներին գրավելու համար, սակայն նախընտրական քարոզարշավի սկզբում նա բեմ էր բարձրացել բենզասղոցով, որը խորհրդանշում է այն արմատական ​​փոփոխությունները, որոնք նա նախատեսում է բերել տնտեսապես անհանգիստ վիճակին:

Արգենտինայում նախագահական ընտրությունները անցակացվել են ծանր տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ գնաճը կազմում է շուրջ 140%, իսկ յուրաքնաչյուր հինգ արգենտինացիներից երկուսը ապրում են ծայրահեղ աղքատության մեջ:

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, ում Միլեյը նախընտրական քարոզարշավի ժամանակ անվանել էր «չար կոմունիստ», առաջիններից մեկն էր, ով հաջողություն էր մաղթել նոր իշխանություններին։

«Արգենտինան մեծ երկիր է և արժանի է մեր հարգանքին։ Բրազիլիան միշտ պատրաստ կլինի աշխատել մեր արգենտինացի եղբայրների հետ»,-գրել էր նախագահը իր X սոցիալական ցանցի էջում:

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պեդրոն էլ հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները «տխուր են Լատինական Ամերիկայի համար»:

«Նեոլիբերալիզմն այլևս ոչինչ չունի առաջարկելու հասարակությանը, այն չի կարող պատասխանել մարդկության ներկայիս խնդիրներին»,-հայտարարել էր Պեդրոն:

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը ասել էր, որ ողջունում է Միլեյի հաղթանակը, իսկ Սերխիո Մասսային շնորհակալություն հայտնել իր պարտության արժանապատիվ ճանաչման համար։

«Արգենտինայի ժողովրդին մաղթում եմ ամենայն բարիք և գիտեմ, որ նրանք միշտ ունենալու են մեր հարգանքն ու աջակցությունը»,-գրել էր իր թվիթերյան էջում Բորիչը:

Միլեյին շնորհավորանքներ էր ուղղել նաև Դոնալդ Թրամփը:

«Ամբողջ աշխարհը դիտում էր! Ես շատ հպարտ եմ քեզնով։ Դուք շրջես քո երկիրը և իսկապես Արգենտինային նորից մեծ կդարձնես»,-ասվում է Թրամփի շնորհավորական ուղերձում:

Նոր նախագահը պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 10-ին։ Արգենտինայի ներկայիս նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն ասել է, որ պատրաստ է սկսել գործերը փոխանցել նոր առաջնորդին, սակայն չի շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close