
Քիչ առաջ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղադրվել է հայտարարություն այն մասին, որ պատրիարքությունը չեցյալ է համարել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերու պարտէզ» կոչվող հատվածի 2021 թվականի վաճառքի մասին պայմանագիրը, որը քնվել էր «Xana Gardens» ընկերության հետ:
«Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը այսու կը տեղեկացնէ, որ նամակ ղրկած է Xana Gardens Ltd-ին, տեղեկացնելով, որ չեղեալ կը նկատէ Երուսաղէմի Հին Քաղաքի Հայկական Թաղամասի «Կովերու պարտէզ» Կալուածի վերաբերեալ 2021 թուականի Յուլիս 8-ին ստորագրուած համաձայանագիրը»,-ասվում է հրապարակված հայտարարության տեքստում:
Ընդգծենք, որ ընթացիկ տարվա օգոստոսի 28-31-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում քննարկամն թեմաների մեջ ներառված էր եղել նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության գործարքի հետ կապված հարցերը:
«ԳՀԽ-ը կարևորությամբ ընդգծեց, որ շարունակելու է հետամուտ լինել հարցի բարվոք կարգավորմանը և այդ կապակցությամբ գործադրվելու են հնարավոր բոլոր ջանքերը»,-ասվում է Մայր Աթոռի կայքէջում Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի քննարկումների մասին հրապարակված հայտարարության մեջ։
Ընդգծենք, որ պատրիարքարանին ենթակա հողատարածքի վաճառքի մասին տեղեկություննեը տարածվել էին դեռևս 2021 թվականից, երբ ծայրագույն վարդապետ Խաչիկ Երեցյանը, որն այն ժամանակ պատրիարքարանի անշարժ գույքի բաժնի տնօրենն էր, հայկական լրատվամիջոցներից մեկին պատմել էր, որ Երուսաղեմի պատրիարքարանը, իրոք, 98 տարով հողատարածքը վարձակալության է հանձնել Ավստրալիայից հրեա գործարար Դենի Ռուբենշտեյնին, ով մտադիր է այնտեղ շքեղ հյուրանոց կառուցել: Ըստ նույն տեղեկությունների՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ռուբենշտեյնը հողատարածքը հյուրանոցի հետ միասին պետք է վերադարձներ պատրիարքարանին:
Գործարքը, ինչպես նշված է, կնքվել էր 2021 թվականի հուլիսին, որից հետո, արդեն արդնե հոկտեմբեր ամսին Երուսաղեմի 12 հայ քահանաներ համատեղ հայտարարություն էին ստորագրել, որով դատապարտել էին հողատարծքի վարձակալության հանձնումը և պնդել, որ այն անօրինական է, քանի որ չի վավերացվել Սինոդի և Գլխավոր ասամբլեայի կողմից։
«Երուսաղեմի Սուրբ Աթոռը համահայկական արժեք է, որը դարեր շարունակ եղել է համայն հայության ուշադրության ու հոգածության ներքո: Այս սուրբ ժառանգությանը պետք է վերաբերվել առավելագույն խնամքով և պատասխանատվությամբ՝ միշտ պահպանելով Սուրբ Աթոռի կանոնադրությունը, որպեսզի չխաթարվի նրա դարավոր ընթացքը և փոխանցվի այն գալիք սերունդներին»,- ասվում էր քահանաների հայտարարության մեջ:
Մերձավոր Արևելքում տեղ գտնող քաղաքականզ արգացումների լուսաբանման վրա կենտրոնացած The Media Line լրատվականը անդրադառնալով խնդրին գրել էր, որ հայկական թաղամասի հողատարածքների երկարաժամկետ վարձակալությունը կարող է հանգեցնել Երուսաղեմի «Հին քաղաքում» դեմոգրաֆիական կտրուկ փոփոխությունների:
«Եթե Հայկական թաղամասը դառնա բնակարանատեղի, ապա Հին քաղաքի ներսում հրեական ներկայությունը շարունակաբար կընդլայնվի և թաղամասի այդ շրջաններից կտարածվի մինչև Յաֆայի դարպասը ներառյալ»,- գրել էր լրատվականը:
Ավելին ընթացիկ տարվա մայիսի 11-ին պատրարքարանի կնքած գործարքի շուրջ տարաձայնությունները հասցրել էին այնտեղ, որ Պաղեստինի ղեկավարությունն ու Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը հայտարարել էին Երուսաղեմի Հայող Պատրիարքարանի լիազորությունների ճանաչումը սառեցնելու մասին:
Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրներն այս որոշումը ընդունել են Նորին Մեծություն թագավոր Աբդալլահ Երկրորդի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ցուցումների հիման վրա, որը հաջորդել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից իրականցրած միակողմանի գործունեությանը. այն է «առանց փոխհամաձայնության և համապատասխան կողմերի հետ խորհրդակցության, ինչպես նաև առանց Սինոդի և Սբ. Հակոբի եղբայրություն մասնակցության ձեռնարկել է Սուրբ քաղաքի ապագայի վրա ազդեցություն ունեցող անշարժ գույքի հետ կապված միջոցառումներ և գործարքներ: Պատրիարք Մանուկյանի գործունեությունը բացահայտ խախտում են միջազգային համապատասխան դաշնագրերն ու որոշումները, որոնք նպատակ ունեն պահպանել ստատուս քվոն և հայկական ժառանգությունը»:
Հորդանանյան և պաղեստինյան լրատվական դաշտում տարածված վերոգրյալ հայտարարությանն ի պատասխան, Հայոց Պատրիարքարանը իր ֆեյսբուքյան էջում մայիսի 12-ին հրապարկել էր մի հայտարարության, որտեղ «իր խորը մտահոգությունն էր հայտնել» ստեղծված իրավիճակի շուրջ՝ նշելով, որ զարմանլի ու մտահոգիչ է համաորմ այն հանգամանքը, որ նման տեղեկությունների տարածումը հաջորդել են ծայրագույն վարդապետ Խաչիկ Երեցյանի հեռանալուն:
Նշենք, որ Հաշիմյան թագավորությունը Երուսաղեմի քրիստոնյաների և մուսուլմանական սուրբ վայրերի պաշտպանը և երաշխավորն է համարվում: