Լուրեր

Հայաստանից 46 ավտոբուս կրկին մեկնել է Լեռնային Ղարաբաղ

Հայաստանից 46 ավտոբուս կրկին մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: 

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ փոխանցել են, որ ժամը 18։40-ին ավտոբուսները արդեն իսկ հատել են Հակարիի կամուրջը և հաշված ժամերի ընթացքում կլինեն Ստեփանակերտում և ետադարձ կրկին մեկ երթ կկատարեն»,- ասաց Բաղդասարյանը։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close