
Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսում, խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի կազմակերպմամբ, տեղի կունենան հանրային լսումներ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. իրավական ասպեկտներ» թեմայով։ Լսումներին կմասնակցեն Միլի Մեջլիսի պատգամավորներ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի անդամներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, իրավաբան գիտնականներ և հետազոտողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ։