
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշել է մարդասիրական նպատակներով սննդամթերքի բեռ ուղարկել՝ Արցախի բնակիչների կարիքները հոգալու համար։ Այս մասին առավոտից գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Սեպտեմբերի 22-ին Խանքենդի են ուղարկվել 20 տոննայանոց երկու բեռնատար՝ տարբեր սննդամթերքներով և հիգիենայի պարագաներով և 2 ավտոմեքենա՝ հացով»,- գրում է caliber.az-ը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ բեռը կհասցվի Աղդամով։
«Եվ սրանից հետո կապահովվի նման մարդասիրական ապրանքների մատակարարումը»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։