ԱշխարհԼուրեր

Ռուսական «խաղաղապահությունը» անփոփոխ դանակ է թիկունքում ճգնաժամային իրավիճակում. Միխաիլ Պոդոլյակ

Եվս մեկ հիշեցում բոլոր հետխորհրդային երկրներին. Ռուսաստանը միշտ դավաճանում է բոլորին: Այս մասին տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ Արցախում տիչող իրավիճակի կապակցությամբ:

«Իսկ ռուսական «խաղաղապահությունը» կամ «անդամակցությունը ռուսակենտրոն ՀԱՊԿ-ին» անփոփոխ դանակ է թիկունքում ճգնաժամային իրավիճակում։ Եթե դուք, իհարկե, պատրաստ չեք Ռուսաստանին պատվիրակել ձեր սուբյեկտայնության ու ինքնիշխանության մի մասը։ Ուստի երբեք մի ստորագրեք Ռուսաստանի հետ որևէ պայմանագիր, մի՛ վարեք նրա հետ լուրջ բանակցություններ, մի՛ ընդունեք «խաղաղապահ կոնտինգենտներ» և մի՛ բացեք ռուսական քարոզչության և կոռուպցիայի դուռը։ Ռուսաստանի հետ «բարեկամությունը» միշտ նույն կերպ է ավարտվում», – գրել է Պոդոլյակը:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close