Լուրեր
Իրանում հայտարարել են, որ Արցախը համարում են Ադրբեջանի մաս, բայց հայերի իրավունքների հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով

Իրանի Իսլամական Հանրապետությունը Արցախը համարում է Ադրբեջանի մաս, այս մասին ասվում է երկրի Արտաքին գործերի նախարարության թելեգրամյան ալիքում տեղադրված հայտարարության մեջ։
Թեհրանը միևնույն ժամանակ ընդգծում է, որ առկա խնդիրները և բնակչության իրավունքների հետ կապված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի Հանրապետության մաս և կարծում է, որ խնդիրները, այդ թվում՝ իր բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովումը, պետք է լուծվեն երկխոսության միջոցով», – ասվում է Իրանի արտգործնախարարության հայտարարությունում։