
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է այսօր՝ սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Լաչինի և Աղդամի ուղղություններից դեպի Լեռնային Ղարաբաղ պարենամթերքի և դեղորայքի առաքումը:
«Ռուսական կողմը շարունակում է նպաստել Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի հանգուցալուծմանը` հումանիտար բեռնափոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Ս.Վ. Լավրովի նախաձեռնության հիման վրա։
Սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ, երկու ուղղություններից միաժամանակ պարենամթերքի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն՝ ելնելով տեղի բնակչության շահերից։
Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու և ղեկավարների միջև 2020-2022 թթ. ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքը վերսկսելու համար հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Լիովին շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմամբ», – ասել է Մարիա Զախարովան: