Լուրեր

Աղդամի ճանապարհով մարդասիրական բեռների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ չի կարող դիտվել որպես շրջափակման վերացում. ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար

Աղդամի ճանապարհով մարդասիրական բեռների այսօրվա առաքումը Լեռնային Ղարաբաղ չի կարող դիտվել որպես Արցախի շրջափակման վերացում և միայն ամրապնդում է այդ շրջափակումը։ Այս մասին թվիթերում գրել է ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Տիգրան Բալայանը։

«Սա ոչ մի կերպ չի կարող դիտվել որպես Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից Արցախի անօրինական շրջափակումը վերացնելու կամ Լեռնային Ղարաբաղի շրջափակման թուլացնելու մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարում: Ընդհակառակը, այսօրվա առաքումը 9-ամսյա սադիստական շրջափակման ամրապնդումն է», – գրել է Բալայանը։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close