
Դոնեցկի շրջանի Բախմուտի մոտ հարձակման ժամանակ ուկրաինացի զինվորականներն ազատագրել են քաղաքից հարավ գտնվող Անդրեևկա գյուղը։ Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
«Հիմնական մարտերը շարունակվում են Անդրեևկայի, Կուրդյումովկայի, Կլեշչևկայի շրջաններում: Եվ մենք լավ նորություններ ունենք այնտեղից: Անդրեևկան մերն է: Մենք ամրապնդում ենք մեր դիրքերը», – գրել է Մալյարը իր թելեգրամյան էջում:
Գարնան վերջերից ուկրաինացի զինվորականները հարձակում էին սկսել Բախմուտի ուղղությամբ, այն մեկնարկել էր անմիջապես «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ստորաբաժանումների մասնակցությամբ քաղաքի վերահկողության համար մեկնարկած երկար գրոհներից հետո, որոնց արդյուքնում այն անցել էր Ռուսաստանի վերահսկողության տակ։ Անդրեևկան Բախմուտի մոտ ուկրաինացի զինվորականների կողմից վերագրավված առաջին բնակավայրն է։
Ռուսական մի շարք ռազմական թելեգրմյան ալիքներ նախօրեին արդեն հայտնել էին, որ ռուս զինվորականները «հետ են քաշվել» ինչպես Անդրեևկայից, այնպես էլ հարևան Կլեշչեևկա բնակավայրից։ Նրանք, սակայն, պնդում էին, որ ավերված երկու բնակավայրերն էլ գտնվում են այսպես կոչված «գորշ» գոտում, այսինքն՝ միջդիքրային այն հատվածում, որի վրա լողմերից որևէ մեկը վերահսկողություն չունի։
Անդրեևկայի և հատկապես Բախմուտից հարավ գտնվող Կլեշչեևկայի գրավումը դժվարացնում է քաղաքի ռուսական կայազորի մատակարարումը, սակայն դրա շրջապատման մասին խոսելը դեռևս վաղ է։