ԺամանցԼուրեր

Էթնիկ տարբեր պատկանելության երկրների արվեստագետներ եւ արհեստավորներ ներկայացել էին իրենց հեղինակած աշխատանքներով

Օրերս Բուլղարիայի Գաբրովո քաղաքում տեղի ունեցավ գյումրեցի արվեստագետ-զարդագործ Արտակ Թադեւոսյանի ցուցահանդեսը տեղի “Արվեստների եւ արհեստների էթնիկ փառատոն”-ի շրջանակներում: Ուշագրավն այն էր, որ էթնիկ տարբեր պատկանելության երկրների արվեստագետներ եւ արհեստավորներ ներկայացել էին իրենց հեղինակած աշխատանքներով’ մեկտեղելով մշակութային ասելիքն ու դարձնելով փառատոնը մեծ իրադարձություն: Արտակ Թադեւոսյանի ասելիքը ինքնատիպ էր:

Տաղավարի շուրջ խմբված մարդկանց հետաքրքրում էր արվեստագետի գաղափարը’ մարդուն կյանքից զրկող փամփուշտից աշխարհաստեղծման օրից մինչ հիմա երկրին կյանք տվող կնոջ համաըր զարդեր ստեղծելու գաղափարը:

Փամփուշտը նրա ձեռքում վերածվում է զարդի, արվեստի արժեք ունեցող էթնիկ ասելիքով մի խորհրդանիշի, որն ուղղված է խաղաղությանն ու համերաշխությանը: Կից տաղավարներից մեկում Թուրքիայի ներկայացուցիչները բուռն են արձագանքել հայազգի վարպետի մշակութային գաղափարախոսություն պարունակող աշխատանքներին: Այսուամենայինիվ արվեստի լեզուն սահմաններ չի ճանաչում, չնայած էթնիկ արմատներով, էթնոկրի գենետիկ հիշողությունը պահպանելով այն որպես նաեև լեզվական շերտ, որ միայն տվյալ ազգի ներկայացուցիչը կհասկանա: Արտակը պայքարի փամփուշտները պահում է առանձին, առանձ ձուլելու, առանց փոփոխելու: Այստեղ միայն այն փամփուշտներից գործեր են, որնց առաքելությունը խաղաղությոյն էր: Եվ նրանք, ովքեր կրում են Արտակի զարդերը, գիտեն, որ վերածվում են քայլող խաղաղության կոչնակների: Փառատոնում մեծ հաջողության, իր աշխատանքների հանդեպ մեծ հետաքրքրություն սերմանելու հետ մեկտեղ արվեստագետը փորձել է ներկայացնել նաեւ այսօրվա ցավը’ արցախյան գոյապայքարը, որի հիմքում շուրջ 120.000 բնակչության հանդեպ կիրառվող հոգեբանական տեռոր է իրականացվում ադրբեջանցիների կողմից:

Արտակը փորձում է բարձրաձայնել իր գործերով հենց այս պարզ ճշմարտությւոնը, որ քանի դեռ չկա խաղաղութուն, պատերազմը շարունակվում է, իսկ եթե դա այդպես է, ուրեմն պետք է լինել պատրաստ:Գաբռովո քաղաքի քաղաքապետարանի մշակութային բաժնի առաջարկությամբ Արտակ Թադեւոսյանը հանդիպելէ նաեւ քաղաքապետին եւ առաջարկել, որպեսզի մշակութային կապերով փոխկապակցված’ քույր քաղաքներ լինեն Գյումիրն եւ Գաբրովոն: Համաձայնությունը ստանալով’ Արտակը այն փոխանցել է Գյումրու քաղաքապետին… Հայի անկոտրում կամքի մասն են Արտակ Թադեւոսյանի ասելիքները, որոնք ծնվում են մեր ժամանակների կարեւոր հրամայականներից:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close