Ապստամբության ժամանակ «Վագներ» ՄՌԿ ստորաբաժանումները վերահսկողության տակ էին վերցրել «Վորոնեժ-45» միջուկային օբյեկտը

Հունիսի 23-24-ին ռուսաստանցի օլիգարխ Եվգենի Պրիգոժինի ղեկավարությամբ իրեն պատկանող «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ապստամբության ժամանակ, ապստամբենրի ստորաբաժանումները կարողացել էին վերահսկողության տակ վերցնել «Վորոնեժ-45» միջուկային օբյեկտը։ Այս մասին ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր տնօրինության ղեկավար Կիրիլ Բուդանովի հնչեցրած տեղեկությունները ուկրաինական «Գորդոն» (ГОРДОН) լրատվականին տված հարցազրույցում հաստատել է ռուս իրավապաշտպան և Gulagu.net կազմակերպության հիմնադիր Վլադիմիր Օսեչկինը:
«Նրանց պարզապես հաջողվել էր վերահսկողության տակ վերցնել միջուկային օբյեկտը, և սա սակարկության տարրերից մեկն էր»,- ասել էր Օսեչկինը հարցազրույցի ժամանակ:
Իրավապաշտպանի խոսքերով Պրիգոժինը շրջապատված է եղել ռուսական բանակի այնպիսի գեներալենրի խմբեով, ինչպիսիք են եղել Միխայիլ Միզինցևը, Սերգեյ Սուրովիկինը, Միխայիլ Ալեքսեևը, Ռոման Գավրիլովը: Օսեչկինը նշում է, որ գեներալները հիմանակնում հիմնվել են «Վագների» վրա, սակայն իրադարձություները ցույց էին տվել, որ նարանք սխալվել էին:
«Գումարած, վերջին մի քանի ամիսներին Պրիգոժինի մարզային շրջագայությունները նախընտրական քարոզարշավ էին հիշեցնում։ Նրան քաղտեխնոլոգները և «Փի-Առ» մասնագետները ասել էին, որ Մոսկվայի վրա հարձակվելու առաջին փուլի ավարտից հետո, բացի ռազմական շարասյուններից երկրի տարբեր շրջաններից իրեն կմիանան դրոշներով ավտոշարասյունները՝ կսկսվեր մեծաթիվ և տարբեր ստորաբաժանումների «Վագների» դրոշների ներքո անցման շղթայական ռեակցիա…»,-նշել է ռուս իրավապաշտպանը հարցազրույցի ժամանկ:
Օսեչկինը ընդգծում է, որ «սակայն բոլորովին այլ բան էր նշանակում [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ սերտ հարաբերություններ ունցող Պրիգոժինի մոտ գնալը», քանի որ օլիգարխը ընկալվում էր Պուտինին մոտ կանգնած անձնավորություն:
«Եվ երբ նա սկսեց սա (ապստամբությունը), և Պուտինը նրան դավաճան անվանեց, պարզ էր, որ ոչ «պիկապները», ոչ աջակցող խմբերը չսկսեցին ուղևորվել և զանգվածային երթ չսկսվեց դեպի Մոսկվա, որպեսզի սկսվեր երկրորդ փուլը»,-նշում է Օսեչկինը և կարծիք հայտնում, որ տեղի ունեցածը զուտ քարոզչական մեթոդով ուռճացված մի գործոն էր, որը չեր կորղ երբևէ իարգործելի լինել:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի երեկոյան Պրիգոժինը Ռուսաստանի Դաշնության բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հասցեին մեղդարանքեր էր հնչեցրել իր՝ «Վագներ» ՄՌԿ վարձկանների մարտիկների թիկունքային ճամբարը ռմբակոծելու հրաման տալու մեջ: Ավելի վաղ նա ռուս բարձրաստիճան հրամանատրությանը մեղադրել էր Ուկրաինայում իր ստորաբաժանումներին զինամթերք մատակարարելուց հրաժարվելու մեջ: ՌԴ ՊՆ-ն Պրիգոժինի հայտարարությունները անվանել էր «տեղեկատվական սադրանք»:
Հունիսի 24-ի առավոտյան Պրիգոժինը հայտարարեց ՌԴ Դոնի Ռոստով քաղաք ռազմական շարասյուններով մուտք գործելու և մի շարք կարևոր ռազմական օբյեկտներ գրավելու մասին: Հաջորդիվ նա հայտարարել էր, որ իր շարասյունները ուղևորվելու են Մոսկվա, որը համարվելու է ոչ թե ապստամբություն այլ «արդարության երթ»: Սակայն երեկոյան արդեն Պրիգոժինը հայտարարեց, որ փոխել է իր միտքը և շարասյուները շրջել է «հակառակ ուղղությամբ»։ Նույն օրը երեկոյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ իր միջնորդությամբ կայացած բանակցությունների շնորհիվ է հաջողվել կանգնեցլ և հետ դարձնել «Վագներին»: ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ Պրիգոժինը իր «Վագներ» ՄՌԿ-ի հետ միասին հեռանալու է Բելառուսի տարածք:
Հունիսի 26-ին Պրիգոժինի մամուլի ծառայությունը աուդիո- հաղորդագրություն էր հրապարակել, որում նա նշել էր, որ նպատակ չեր ունեցել տապալել Ռուսաստանի Դաշնությունում գործող իշխանությանը: Նույն օրը Պուտինը տեսաուղերձում նշում է, որ ապստամբության մասնակիցները «դավաճանների» դրդմամբ սխալ թույլ տված անձինք են։ Նա կոչ էր արել «Վագների» մարտիկներին կամ պայմանագիր կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ կամ լքել զինված կազմավորումը, կամ էլ հեռանալ Բելառուս։
Հուլիսի 10-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր տնօրինության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ ապստամբության ժամանակ «Վագների» ստոբաժանումները հասել էին «Վորոնեժ-45» միջուկային օբյեկտ, սակայն չէին ներթափանցել դրա տեխնիկական հատված։