ԺամանցԼուրերՇոու Բիզնես

Քայլի Ջեները բացահայտել է, որ կրծքի պլաստիկ վիրահատություն է արել 19 տարեկանում

Քայլի Ջենները երկար տարիներ գաղտնի է պահում թե ինչ վիրահատական միջամտություներ է կատարել արտաքին տեսքի հետ , բացի շուրթերի չափսը մեծացնելուց: Այնուամենայնիվ, «Քարդաշյանների» ռեալիթի շոուի վերջին դրվագի ժամանակ երիտասարդ մայրն ասաց, որ իրականացրել է կրծքի վիրահատություն և զղջում է այդ քայլի համար:

Ջեններն հայտնել է, որ 2017 թվականին դեռահաս տարիքում իր ավագ դստերը ունենալուց ամիսներ առաջ կատարել է  կրծքի վիրահատություն: Քայլին ընդգծել է, որ երբ իրականացնում էր վիրահատությունը, չէր սպասում, որ ամիսներ անց երեխա է ունենալու։ Ըստ աստղի՝ վիրահատությունից առաջ նա գեղեցիկ կրծքեր ուներ։

«Ի սկզբանե, ես կցանկանայի, որ երբեք չհասցնեի կատարել այդ վիրահատությունը», – խոստովանել է Ջենները:

«Ես էլ աղջիկ ունեմ. Ես ինձ վատ կզգամ եթե նա ցանկանար իր մարմինն փոփոխեր 19 տարեկանում»,- խոստովանել է Քայլին:

«Ես ուզում եմ լինել լավագույն մայրը և լավագույն օրինակը իմ աղջկա համար»:

Այս խոստովանությունը Քայլիին արել է այն բանից հետո, երբ շոուի նախորդ էպիզոդում Ջենները հայտնեց, որ ամաչում է ականջների ձևից այն բանից հետո, երբ քույրերը ծաղրել էին իրեն ականջների ձևի համար փոքր տարիքում: Բայց նկատելով, որ դուստրը նույն ականջներն ունի, նա հասկացել է, որ սիրում է դրանք ավելի  շատ քան երբևէ։

«Ես միշտ հիշում եմ, որ ամենավստահ երեխան էի: Ես միշտ սիրել եմ ինքս ինձ, դեռ սիրում եմ ինձ», – կիսվել է Քայլին:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close