ԱշխարհԻրադարձություններԼուրերԿարևորՄիջազգային հարաբերություններ

Սերգեյ Շոյգուն հանդիպել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կին Չեն Ինի հետ

Ինչպես արդեն հայտնի է, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախօրեին ժամանել էր Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն (ԿԺԴՀ, Հյուսիսային Կորեա), ինչպես նշվում էր ՌԴ ՊՆ կայքում, երկկողմանի ռազմատեխնիկական կապերը ամրապնդելու և «կորեացի ժողորդի հայրենական պատերազմի» (1950-1953 թվականների կորեական պատերազմի) հետ կապված տոնակատարություններին մասնակցելու համար:

Իր հյուսիսկորեացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Շոյգուն հանդիպել է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինի հետ:

Փհենյանը ռուսական պատվիրակության՝ Շոյգուի գլխավորությամբ, ինչպես նաև չինացի պաշտոնյաներին հրավիրել է Կորեական պատերազմի ավարտի 70 ամյակին ուղղված միջոցառումներին: Այս համատեքստում Կիմ Չեն Ինը ՌԴ պաշտպանության նախարարին ցուցադրել է ԿԺԴՀ նորագույն զինատեսակները: Ցուցադրված զենքերի թվում է ապրիլին հաջողությամբ փորձակրկված և պինդ վառելիք օգտագործող միջմայրցամաքային բալիստիկ «Հվասոն» հրթիռը:

Ցուցադրությանը ներկայացվել են նաև երկու նոր անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկի արտաքին դիզայնը հիշեցնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող հիմնական հարձակողական անօդաչու թռչող սարքը, հայտնում է Հյուսիսային Կորեային նվիրված NK News-ը։

Այս մասին հայտնում են նաև ռուսական պետական ​​լրատվամիջոցները։ Արտաքինով անօդաչուները նման են ամերիկյան RQ-4 Global Hawk և MQ-9 Reaper մոդելներին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ RT-ն էլ հայտնում, որ Շոյգուն և Կիմ Չեն Ինը դիտարկել են նաև միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, տանկերը և զրահատեխնիկան։

Շոյգուի այցը տեղի է ունենում ԱՄՆ-ի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև աճող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին, որոնք մասնավորապես առաջ են եկել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու պատճառով, և այն կասկածների, որ Փհենյանը զենք է մատակարարում Մոսկվային՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար:

Մասնավորապես, դեռ անցյալ տարվա աշնանը վարկածներ կային հրետանային արկերի և փոքր հեռահարության հրթիռների մատակարարման մասին։ Սակայն թե Փհենյանը, և թե Մոսկվան կտրականապես հերքել են նման պնդումների իսկությունը:

Մարտին ԱՄՆ-ն հայտարարել էր, որ ունի հետախուզական տեղեկատվություն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է պատվիրակություն ուղարկել ԿԺԴՀ՝ ռեժիմին մշտապես անհրաժեշտ սննդամթերքի դիմաց ռուսական բանակին անհրաժեշտ զինամթերք ձեռք բերելու և այն ուկրաինական ճակատում կիրառելու համար:

Հյուսիսային Կորեան բախվում է սննդամթերքի խիստ պակասի, որն ավելի է սրվել սահմանների փակման և երկրի միջուկային ծրագրի պատճառով միջազգային խիստ պատժամիջոցների պատճառով:

Կորեայի կենտրոնական հեռուստատեսային գործակալությունը հայտնել է, որ Կիմ Չեն Ինը և Շոյգուն քննարկել են «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր» ազգային պաշտպանության և միջազգային անվտանգության ոլորտներում:

«Ընկեր Կիմ Չեն Ինը ընկեր Սերգեյ Շոյգուին ծանոթացրել է զենքի և ռազմական տեխնիկայի հետ, որով վերջին տարիներին համալրվել է Կորեայի ժողովրդական բանակը»,-ասվում է լրատվականի հայտարարության մեջ:

Սպասվում է, որ Չինաստանի և Ռուսաստանի պատվիրակությունների այցը կավարտվի այսօր՝ մասշտաբային զորահանդեսից հետո։

Հյուսիսային Կորեան առաջին անգամ հյուրընկալում է օտարերկրյա պատվիրակություններին կորոնավիրուսի համաճարակից հետո։ Փհենյանը վերջին անգամ օտարերկրյա կառավարության պատվիրակներին հրավիրել էր զորահանդեսի 2018 թվականի փետրվարին։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close