ԺամանցԼուրերՇոու Բիզնես

Մահացել է ամերիկացի երգիչ Թոնի Բենեթը

Նյու Յորքում 97 տարեկան հասակում մահացել է ամերիկացի ավանդական սվինգի և փոփ երաժշտության երգիչ Էնթոնի Դոմինիկ Բենեդետտոն, որն ավելի հայտնի է որպես Թոնի Բենեթ:

2016 թվականին Թոնի Բենեթի մոտ ախտորոշվել է Ալցհեյմերի հիվանդություն։ Այդուհանդերձ, նա շարունակեց հանդես գալ և ձայնագրել նոր երգեր։ Բենեթի կարիերայի վերջինը Լեդի Գագայի հետ համատեղ համերգներն էին, որոնք տեղի ունեցան 2021 թվականի օգոստոսին Նյու Յորքի Radio City Music Hall-ում։ Դրանք նվիրված էին երգչի 95-ամյակի և Լեդի Գագայի հետ նրա երկրորդ՝ «Love for Sale»ալբոմի թողարկմանը: Նրանց առաջին համատեղ աշխատանքը՝ Cheek to Cheek ալբոմը, թողարկվել է 2014 թվականին։

Թոնի Բենեթը սկսեց հանդես գալ որպես ջազ երգիչ 1950-ականներին։ Հանրաճանաչության առաջին գագաթնակետը, ըստ The New York Times-ի, Բենեթին եկավ 1962 թվականին, երբ նա համերգ տվեց Նյու Յորքի Կարնեգի Հոլում և թողարկեց «I Left My Heart in San Francisco» երգը։ Իր 70-ամյա կարիերայի ընթացքում Բենեթը ձայնագրել է 70 ալբոմ և վաճառել ավելի քան 50 միլիոն ձայնագրություն։ Դուետներ է ձայնագրել Փոլ Մաքարթնիի, Էլթոն Ջոնի, Քրիստինա Ագիլերայի, Սելին Դիոնի և շատ այլ արտիստների հետ։ Բենեթը, ով երգում էր հիմնականում երգեր «Great American Songbook» երգացանկից, արժանացել է 20 «Գրեմմի» մրցանակի, ինչպես նաև «ժանրում ձեռքբերումների համար» և երկու «Էմմի» մրցանակների:

«Great American Songbook» երգացանկը 20-րդ դարի այսպես կոչված ՝ «դասական» երգերի՝ 1920-ականներից մինչև 1960-ական թվականներին Բրոդվեյի մյուզիքլների, հոլիվուդյան ֆիլմերի և ձայնագրման ստուդիաների համար գրված լավագույն ամերիկյան երգերի փոխաբերական հավաքական անվանում է:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close