
Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն իր կարիերայում առաջին անգամ պարտվել է Ուիմբլդոնում՝ հաղթելով առաջին սեթում:
78 անգամ սերբ թենիսիստը հաղթել է մրցակիցներին՝ առավելություն ունենալով մեկնարկային սեթում, սակայն իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասի աշխարհի առաջին ռակետն ընդհատեց Ջոկովիչի շարքը։
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչ խաղում Կարլոս Ալկարասը հինգ սեթում հաղթել է Նովակ Ջոկոիվիչն և դարձել Ուիմբլդոնի չեմպիոն։
Խաղից հետո զրուցելով լրագրողների հետ Ջոկովիչը ընդհծել է` «Ես չէի սպասում, որ նա այս տարի այդքան լավ կխաղա, բայց նա ապացուցել է, որ աշխարհի լավագույն խաղացողն է»,- Ջոկովիչին մեջբերում է Reuters-ը։
Առաջին սեթում Ջոկովիչն առավելության հասել 6։1 հաշվով։ 2-րդ ու 3-րդ սեթերում իսպանացին է հաղթել՝ 7։6 (8:6) , 6:1 հաշիվներով:
4-րդ սեթում Ջոկովիչը հաղթել է 6։3 հաշվով։ Իսկ արդեն վճռորոշ, վերջին սեթում 20-ամյա Ալկարասը հաղթանակ է տարել 6։4 հաշվով։
«Ես երբեք չեմ խաղացել այնպիսի խաղացողի, ինչպիսին նա է, ճիշտն ասած: Կարծում եմ, որ վերջին 12 ամիսների ընթացքում մարդիկ խոսում էին նրա խաղի մասին, որը բաղկացած էր Ռոջերի, Ռաֆայի և իմ որոշ տարրերից: Ես կհամաձայնեի դրա հետ»,- ասել է նա: