ԱշխարհԺամանցՇոու Բիզնես

Հոլիվուդյան դերասանները և սցենարիստները գործադուլ են սկսել

Ավելի քան 60 տարվա ընթացքում առաջին անգամ Հոլիվուդյան դերասանները և սցենարիստները միարժամանակ գործադուլ են անում:Գործադուլը սկսվեց այն բանից հետո, երբ ստուդիաների հետ բանակցությունները խափանվեցին:Դերասանները ձգտում են ավելի բարձր վարձատրության,նրանց պայքարը ուղղված է նաև նոր տեխնոլոգիաներին,որոնք ճշգրտությամբ կարողանում են կրկնել դեմքի արտահայտությունները,մարմնի շարժումները և ձայնը:Շատ շատերը ցանկանում են երաշխիք ստանալ,որ իրենց աշխատանքը չի կատարի արհեստական ինտելեկտը,բացի այդ սերիալերը շատ ավելի կարճ են դարձել,իսկ եթերաշրջանների ընդմիջումները շատ երկար են:

Գործադուլը կշարունակվի անորոշ ժամանկով,կախված   կինոստուդիաներից:

Եթե գործադուլը ձգձգվի,ինչպես ոմանք վախենում են շատ ֆիլմերի թողարկումներ կհետաձգվեն և հեռուստասային շոուներ կարող են փակվել:

WGA-ի անդամները գործադուլ են անում վերջին երկու ամիսների ընթացքում, և դա արդեն մեծ ազդեցություն է ունեցել այնպիսի արտադրությունների վրա, ինչպիսիք են Stranger Things-ի հինգերորդ սեզոնը, The Last Of Us-ի երկրորդ սեզոնը, The Handmaid’s Tale-ի վեցերորդ սեզոնը և Game Of Thrones-ի սփինոֆը:Փաստացի հոլիվուդը մեծ վնասներ է կրում՝չունենալով սցենարներ և դերասաններ,որոնք դրանք կյանքի կկոչեն:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close