ԱշխարհԺամանցԼուրերՆորաձևություն

Աղի հատիկից փոքր պայուսակը վաճառվել է 63.000 դոլարով

Առցանց աճուրդում 0,03 դյումից քիչ լայնությամբ պայուսակը կրում է Lous Vuitton դիզայներական տան հայտնի լոգոտիպը:

Բրուքլինում գործող խումբը, որն իր փոքրիկ ստեղծագործությունն անվանել է «Միկրոսկոպիկ պայուսակ», պնդում է, որ պայուսակը այնքան նեղ է, որ կանցնի ասեղի ծակով և ավելի փոքր է, քան ծովի աղի հատիկը>>:

 Վաճառքը կազմակերպել է Joopiter առցանց աճուրդի տունը, որը հիմնադրել է ամերիկացի երաժիշտ, ձայնագրման պրոդյուսեր և դիզայներ Ֆարել Ուիլյամսը։ Թեև Ուիլյամսը ներկայումս ծառայում է որպես Louis Vuitton-ի տղամարդկանց հագուստի արտադրության տնօրեն, խմբի գլխավոր ստեղծագործական տնօրեն Քևին Վիզները ավելի վաղ New York Times-ին ասել էր, որ կոլեկտիվը չի խնդրել իր կամ ֆրանսիական բրենդի թույլտվությունը՝ օգտագործելու իր լոգոն կամ դիզայնը:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close