Թեթև զրույցԺամանցԼուրերԿարևոր

Jacquemus-ը Վերսալի պալատում ներկայացրել է իր «LE CHOUCHOU» հավաքածուն 

Ֆրանսիական Jacquemus բրենդը Վերսալի այգիներում ցուցադրության ժամանակ ներկայացրել է 2023 թվականի աշնանային «LE CHOUCHOU» հավաքածուն։ 

Նախքան շոուն Սայմոն Պորտե Ժակմյուսը, խոսելով WWD լրատավակaնի հետ, բացատրել է իր համար տեղանքի կարևորությունը․ «Դիզայնը ստեղծելիս ես այնքան ոգեշնչվեցի այս պատմական վայրով, որ այն դրդեց ինձ բացահայտել բազմաթիվ նոր ստեղծագործական հնարավորություններ, որոնք տարբերվում էին իմ նախորդ ցուցադրություններից։ Ինձ համար պատիվ է և հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ հանդես գալ այստեղ որպես անկախ նորաձեւության տուն: Սա Jacquemus-ի համար յուրահատուկ պահ է»։ C:\Users\Admin\OneDrive\Рабочий стол\355872344_837474591076855_134862840290044903_n.jpg

Ցուցադրության յուրահատկությունը պահելով՝ հյուրերը նստած էին նավակներում։ Դիզայները հավաքել էր սուպերմոդելների մի ամբողջ խումբ, ցուցադրությանը ներգրավված էին Ջիջի Հադիդը, Քենդալ Ջենները, Մոնիկա Բելուչիի դքւստրը՝ Դեւա Քասելին և շատ ու շատ ուրիշները։

C:\Users\Admin\OneDrive\Рабочий стол\230627130233-01-jacquemus-fashion-062623.jpg

Ցուցադրության գլուխգործոցները ստեղծել են ֆրանսիական կատարելության և իրականության զգացողություն, թափանցիկ ժանյակով, շղարշով և մետաքսով սպիտակ ներքնազգեստի հավաքածուներ, որոնք առանձնացնում էին դիզայների  այս աշխատանքը նախորդներից։C:\Users\Admin\OneDrive\Рабочий стол\gigi-hadid-walks-the-runway-during-le-chouchou-jacquemus-news-photo-1687793589.jpgC:\Users\Admin\OneDrive\Рабочий стол\gettyimages-1502481743-6499fe36dd35a.jpg

Մոդելները կրում էին նորաձևության տան կողմից ստեղծված  House նոր պայուսակներ, որոնք տարբերվում էր բրենդի զվարճալի աքսեսուարներից և խորհրդանշական Jacquemus պայուսակներից: Փոխարենը, աքսեսուարները դարձել են ավելի նուրբ՝ լրացնելով LE CHOUCHOU-ի գեղեցիկ պարզությունը:

C:\Users\Admin\OneDrive\Рабочий стол\355687789_837657911058523_4409202973020459070_n.jpg
C:\Users\Admin\OneDrive\Рабочий стол\356425807_837657881058526_2398539497869194296_n.jpg
C:\Users\Admin\OneDrive\Рабочий стол\356093158_837657804391867_4629852062975732122_n.jpg

Զարդերը նույնպես պարզ չէին. Քենդալ Ջեները կրում էր մանյակ, որը կարծես հղում էր արքայադուստր Դիանայի հանրահայտ մանյակին: Արքայադուստր Դիանան ուներ թանկարժեք քարերով բրոշ, որը նախկինում պատկանել էր մայր թագուհուն։ Նա այն վերածել էր յոթ շղթայով ադամանդից, շափյուղայից և մարգարիտներով վզնոցի, որը նա կրում էր խորհրդանշական «Վրեժի զգեստի» հետ։ 

Սայմոն Պորտ Ժակմյուսը կիրառել է իր գիտելիքները տղամարդկանց հագուստի վրա: Այն ամեն կերպ սեքսուալ էր, ոճային, միևնույն ժամանակ շատ ավելի զուսպ, քան իր նախորդ փորձերը, հավաքածուի մեջ կարելի է տեսնել նրբագեղություն, որը պահվում էր առաջին պլանում։

C:\Users\Admin\OneDrive\Рабочий стол\355495641_837650524392595_8691593489710031173_n.jpg

Jacquemus բրենդը հիմնադրվել է 2009 թվականին Սայմոն Պորտ Ժակմյուսի (Simon Porte Jacquemus) կողմից։ Ընդամենը 19 տարեկանում Սայմոն Պորտ Ժակեմուսը Պրովանսի գյուղից տեղափոխվեց Փարիզ՝ նպատակ ունենալով հիմնել իր սեփական ապրանքանիշը՝ Jacquemus-ը:

Comme des Garçons բուտիկում աշխատելուց հետո Jacquemus ապրանքանիշը արագորեն ձեռք բերեց Ռեի Կավակուբոյի (Rei Kawakubo) աջակցությունը, ինչը ուշադրություն հրավիրեց ապրանքանիշի վրա: 2017 թվականին Ժակմյուսը իր կանացի հագուստի հավաքածուին զուգահեռ ավելացրեց կոշիկի ապրանքանիշ, իսկ 2019 թվականին թողարկեց նաև տղամարդկանց հագուստ:

Ապրանքանիշը բազմիցս ստացել է նորաձևության ոլորտի մրցանակներ: 2014 թվականին Ժակմյուսը դարձավ LVMH մրցանակի եզրափակչի մասնակից՝ ստանալով LVMH մրցանակի ժյուրիի հատուկ մրցանակը մեկ տարի անց՝ 2015 թվականին։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close