
Ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբից ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբ տեղափոխության մասին։ Առաջինն այդ մասին հայտնել է իտալացի մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Մայամի տեղափոխվելու որոշում եմ կայացրել: Ես վստահ չեմ, որ գործարքը 100%-ով փակված է կամ ինչ-որ բան պակասում է, բայց մենք որոշել ենք շարունակել մեր ճանապարհը»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ի իսպանական թերթը։
«Ինտեր Մայամի» ակումբը պատկանում է ներդրողների մի խմբի, որը գլխավորում է անգլիական ֆուտբոլի նախկին աստղ Դեյվիդ Բեքհեմը: Թիմը հանդես է գալիս ԱՄՆ-ի և Կանադայի ֆուտբոլի գլխավոր լիգայում:
Ավելի վաղ Մեսսիի թիմից հեռանալու մասին հայտարարել էր «ՊՍԺ» ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն։ Ակումբի համար վերջին հանդիպումը Մեսսին անցկացրել է հունիսի 3-ին «Կլերմոն» ակումբի դեմ:
«Ես պատիվ եմ ունեցել մարզել ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողին։ Սա նրա վերջին հանդիպումն է լինելու «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, և ես հուսով եմ, որ նա ամենաջերմ ընդունելության կարժանանա»,- ասել էր Գալատիեն: