ԼուրերՍպորտ

Լիոնել Մեսսին հեռանում է «ՊՍԺ» ակումբից

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ արգենտինացի Լիոնել Մեսսին 2022/2023 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբից։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն։

«Ինձ բախտ է վիճակվել մարզել ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողին։ «Կլերմոնի» հետ հանդիպումը նրա վերջինը խաղը կլինի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում»,- ասել է Գալտյեն:

«ՊՍԺ»-ի հանդիպումը «Կլերմոնի» հետ կկայանա հունիսի 3-ին:

Լիոնել Մեսսիի պայմանագիրը «ՊՍԺ» ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Ենթադրվում է, որ Մեսսին կարող է երեք տարբերակ ընտրել՝ վերադառնալ Բարսելոնա, գնալ Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը կամ գնալ ամերիկյան լիգա։

Լիոնել Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստներից է։ Արգենտինայի հավաքականի կազմում 2022 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ Մեսսին չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 10 անգամ՝ Իսպանիայի առաջնությունում, երկու անգամ՝ Ֆրանսիայի առաջնությունում։ Նա նաև Ամերիկայի գավաթի հաղթող է։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close