ԱշխարհԼուրերԿարևոր

ԱՄՆ-ում դեֆոլտ չի լինի. Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել պետական ​​պարտքի առաստաղը ժամանակավորապես վերացնելու օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել պետական ​​պարտքը սահմանափակող օրինագծին։ Reuters-ի փոխանցմամբ՝ նման որոշումը թույլ կտա երկրին խուսափել դեֆոլտից ու ֆինանսական ճգնաժամից։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 314 կոնգրեսական, դեմ՝ 117-ը։

2023 թվականի հունվարին Միացյալ Նահանգները հասան 31,4 տրիլիոն դոլարի պետական պարտքի թույլատրելի շեմին։ Ընդունված օրինագծի համաձայն՝ շեմը չի բարձրացվելու որոշակի մակարդակի, այլ չեղարկվելու է մինչև 2025 թվականի հունվար ժամկետով։

Այժմ օրինագիծը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը, որից հետո այն կստորագրի նախագահ Ջո Բայդենը, ով ձեռք բերված համաձայնությունն անվանել է «լավ նորություն ամերիկյան ժողովրդի և ամերիկյան տնտեսության համար»։

«Ես կոչ եմ անում Սենատին հնարավորինս շուտ ընդունել այն, որպեսզի ես կարողանամ ստորագրել այն օրենքի ուժով»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ պետական պարտքի թույլատրելի առաստաղը 1962 թվականից բարձրացվել է 83 անգամ։ Ծայրահեղ դեպքում պետական ​​պարտքի առաստաղի խնդիրը հնարավոր էր լուծել կոշտ մեթոդներով։ Նախագահ Բայդենը կարող էր հակասահմանադրական ճանաչել պետական ​​պարտքի առաստաղը, և ԱՄՆ գանձապետարանը կարող էր դիմել փող թողարկելու՝ թողարկելով «1 տրիլիոն դոլար արժողությամբ մեկ մետաղադրամ»:

Ներկայիս իչավիճակի ամենամոտ պատմական անալոգիան 2011 թվականի ամռան իրավիճակն էր, երբ թույլ տրվեց պետական ​​պարտավորությունների տեխնիկական դեֆոլտ: Վարկանիշային գործակալությունները մեկ աստիճանով իջեցրեցին ԱՄՆ վարկանիշը։ Առաստաղը բարձրացնելուց հետո շուկաները վերադարձան բնականոն հուն, իսկ լավագույն ակտիվների դասը դարձան երկարաժամկետ պարտատոմսերը, որոնք երկրորդ կիսամյակում աճեցին 29%-ով։ ԱՄՆ դոլարը նույնպես դրական արդյունք էր ցույց տվել (+7%), իսկ ոսկին իրեն լավ էր զգում ողջ տարվա ընթացքում։

ԱՄՆ-ի պատմության մեջ եղել են այլ նաև միջադեպեր, որոնք բնութագրվում են «shutdown» ընդհանուր անվան տակ: Դրանք են. պետական ​​կառույցների աշխատանքի կասեցում, որոնք երկարաձգվելու դեպքում բացասական հետևանքներ են ունեցել տնտեսության վրա։ Այսօրվա իրավիճակի հետ կապված խոսքը դեֆոլտի մասին է, այսինքն՝ պետական ​​պարտքի առաստաղը չբարձրացնելու պատճառով պարտքերի դեֆոլտի, մինչդեռ «shutdown» երեևույթը Կոնգրեսի կողմից բյուջեի ծախսերը չհամաձայնեցնելու հետևանքն էր:

Այնուամենայնիվ, ինչի՞ կարող էր հանգեցնել դեֆոլտը: Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ում դեֆոլտը կարող էր հանգեցնել մին քանի լուրջ հետևանքների.

  • Պետական ​​ծախսերի ավտոմատ կրճատում, ինչը բացասաբար կանդրադառնա ԱՄՆ-ի ընդհանուր տնտեսության վրա (պետական ​​ծախսերի մասնաբաժինը ԱՄՆ ՀՆԱ-ում կազմում է 37%), և հատկապես որոշ ոլորտներում, որտեղ պետական ​​պատվերների բաժինը մեծ է (օրինակ՝ ռազմարդյունաբերություն);
  • Գանձապետական ​​կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերության աճ (մասամբ դա արդեն տեղի է ունեցել), ինչը կսրի ԱՄՆ բանկային հատվածում առկա խնդիրները, կդանդաղեցնի վարկավորումը և բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա;
  • Տնտեսական դանդաղումը կհանգեցնի հումքայիմն ապրանքների գների իջեցմանը (նավթ, մետաղներ);
  • Երկարաժամկետ պետական ​​պարտատոմսերի եկամտաբերության չափավոր աճ, ինչը բացասական է ԱՄՆ ֆոնդային շուկայի համար;
  • Դոլարի փոխարժեքի անկում, ինչը, սակայն, դրական գործոն կլինի ԱՄՆ արտահանողների համար:

Բայց ԱՄՆ-ում դեֆոլտը կարող էր վատ նորություն լինել ոչ միայն ամերիկացի ժողովրդի և ամերիկյան տնտեսության համար: Չնայած այն հանգամանքին, որ շատերն իրականում չէին հավատում ԱՄՆ-ի դեֆոլտին, սակայն դեֆոլտի միյան սպառնալիքը կարող էր շուկաներում տուրբուլենտություն առաջացնել: Եթե ​​անորոշությունը շատ երկար տևեր, ռիսկերը կտրուկ կաճեին։

Հավանական է, որ շուկայի տատանումները կարող էին ուղեկցվել բաժնետոմսերի գների անկմամբ, սպառողների և բիզնեսի վստահության կորստով և մասնավոր վարկավորման կրճատմամբ: Նման իրավիճակում խոշոր ներդրողներից ոմանք կարող են, ամեն դեպքում, վաճառել իրենց ակտիվները, ինչ-որ մեկը սպեկուլյացիաներ կսկսի. արդյունքում շուկան կարող է հայտնվել ցնցումների մեջ:

Առաջին հայացքից այս ամենը ֆինանսական բուրգ է հւշեցնում: Այդ դեպքում, ինչո՞ւ ոչ ոք չի մտածում, որ մի օր ԱՄՆ-ն իսկապես չի կարողանա փակել իր պարտքերը։ Պատասխանը պարզ է, քանի որ ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր տնտեսությունն է, որը եզակի դիրք է գրավում համաշխարհային ֆինանսական համակարգում, և նրա պարտատոմսերը համարվում են ամենահուսալիները։

Իրականում, ԱՄՆ պետական ​​պարտքը անվանական առումով սարսափելի է թվում, բայց ոչ այնքան մեծ՝ ԱՄՆ տնտեսության չափի համեմատ։ Բացի այդ, այն պետք չէ միանգամից վճարել։ Մտածել, որ Ամերիկան ​​չի կարողանա վճարել իր պարտքերը, հնարավոր է միայն ինչ-որ գլոբալ աղետի դեպքում, բայց ոչ ոք հետաքրքրված չէ դրանում, քանի որ ԱՄՆ-ն ունի հսկայական թվով վարկատուներ։

Կարևոր է նաև, որ ԱՄՆ-ի պետական ​​պարտքն աճում է միայն վերջին 20 տարում, սակայն պատերազմների և տնտեսական ճգնաժամերի հետևանքով առաջացած նման ժամանակաշրջաններից հետո, սովորաբար, պատմականորեն հաջորդում են դրա [ԱՄՆ պարտքի] անկման ժամանակաշրջանները։

Այնուամենայնիվ, այսօր շատերին է հետաքրքրում. որտե՞ղ է ավելի լավ գումար ներդնել ԱՄՆ տնտեսության խնդիրներից ավելի քիչ կախված լինելու համար: Դեֆոլտի դեպքում կարող է ամրապնդվել ոսկին ՝ ճգնաժամի ժամանակ դասական պաշտպանական ակտիվ: Ըստ Bloomberg Markets Live Pulse-ի վերջին հետազոտության՝ ֆինանսական մասնագետների կեսից ավելին ասել է, որ կգնեն ոսկի, եթե ԱՄՆ կառավարությունը չկատարի իր պարտավորությունները:

Ի թիվս այլ պաշտպանական ակտիվների, վերլուծաբաններն ընդգծում են. բիթքոինը, ճապոնական իենը և շվեյցարական ֆրանկը, ինչպես նաև ԱՄՆ գանձապետարանների պարտատոմսերը և ԱՄՆ դոլարը: Վերջին երկու տարբերակները հարմար են միայն կարճաժամկետ տեխնիկական դեֆոլտի համար, քանի որ երկարաձգվածը կնվազեցնի այդ երկու ակտիվների արժեքը, բայց, ինչպես նշեցինք վերևում, վերլուծաբաններից գրեթե ոչ մեկը չի հավատում նման սցենարին:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close