Մեր նպատակն է նաև ռեյսերի քանակը շաբաթվա ընթացքում շատացնել. Քերոբյանը՝ լաստանավային փոխադրումների մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով լաստանավային փոխադրումներին, պարզաբանել է․ «Չնչին տարբերություն կա, բայց կախված է նրանից, որ այդ նավը շաբաթական ընդամենը մեկ ռեյս է անում, այսինքն, եթե դուք այդ ռեյսից մեկ կամ մեկուկես օր առաջ եք ձեր բեռը առաքում, դա տեղ կհասնի նույն ժամանակ, ինչ որ եթե ավտոմեքենայով տեղափոխվի: Բայց մեր նպատակն է նաև ռեյսերի քանակը շաբաթվա ընթացքում շատացնել, որպեսզի ցանկացած պահի առաքելը լինի ժամանակի առումով համադրելի»:
Քերոբյանը նկատեց, որ այստեղ պետք է նկատի ունենալ, որ կա զգալի առավելություն ապրանքների քաշի առումով, և Ռուսաստանի ոչ եվրոպական հատվածի առումով զգալի գնային առավելություն կա:
«Շատ քիչ սեզոնային կախվածություն ունի. մշտական նույն գներն են, համարյա, փոփոխություն չկա. այս ամենը թույլ է տալիս ավելի լավ պլանավորել, մանավանդ ծանր արդյունաբերության և նմանատիպ այլ ծանր բեռներ տեղափոխող ընկերությունների համար»,- ասել է Քերոբյանը: