ԱշխարհԼուրեր

Դնեպրում ռուսական հրթիռը հարվածել է հիվանդանոցի շենքին. մեկ մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել

Դնեպրի հրթիռակոծության ժամանակ հրթիռներից մեկը հարվածել է քաղաքի բժշկական հաստատություններից մեկի շենքին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ վերջին տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, 15-ը՝ վիրավորվել։ Հրթիռային հարձակման հետևանքով վիրավորների թվում կա երկու երեխա՝ 3 և 6 տարեկան տղաներ։

«Հրթիռակոծության հետևանքների վերացումը և տուժածներին փրկելու աշխատանքները տեղում շարունակվում են։ Բոլոր անհրաժեշտ ծառայությունները ներգրավված են»,- գրել է Զելենսկին «Տելեգրամ»-ում և հրապարակել հրթիռային հարվածի հետևանքների կադրերը։

Զելենսկու գրառման մեջ ասվում է, որ հրթիռը հարվածել է պոլիկլինիկայի շենքին։ Դատելով տեսանյութից, որը հրապարակում են ուկրաինական լրատվամիջոցները, խոսքը հիվանդանոցի կամ պոլիկլինիկայի ցերեկային ստացիոնարի մասին է։

Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Սերխի Լիսակը նույնպես հայտնել է մեկ զոհի և 15 վիրավորի մասին և հրապարակել քաղաքի հրթիռակոծության հետևանքների լուսանկարը՝ նշելով, որ հրդեհվել է երկու շենք՝ հրդեհի տարածքը մոտ 500 քմ է։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close