Լուրեր
Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը մահացել է

Մայիսի 24-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Տերյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա Կարեն Մուսախանյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, կատարվում է նախաքննություն: