Լուրեր
Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները մայիսի 24-ին Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Մաշտոցի բաժին են տեղափոխել 33-ամյա Անդրանիկ Ա.-ին, որը 2022 թ. նոյեմբերի 4-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից։
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: