ԱշխարհԼուրեր

Սերգեյ Նարիշկինը «անգլո-սաքսերին» կոչ է արել գնալ «սատանայի մոտ»

«Անգլո-սաքսոնները» պետք է զբաղվեն ներքին գործերով, և ավելի լավ է գնալ իրենց հին ընկերոջ՝ սատանայի մոտ»։ Նորմալ մարդու մոտ նման հայտարարությունները կարող են միայն ծիծաղ առաջացնել, բայց սրանք փողոցում սովորական մարդու խոսքեր չեն, այլ մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի։

Այս խոսքերը Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրենն ասել է Մոսկվայի մարզում անցկացված անվտանգության հարցերով միջազգային համաժողովի ժամանակ։

Մեզ մնում է միայն կարեկցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, ով մասնակցում է այս միջոցառմանը և, ամենայն հավանականությամբ, ստիպված է եղել ներկա գտնվել դահլիճում։

Ռուսաստանի իշխանությունները հաճախ են սկսել օգտագործել «անգլո-սաքսոններ» տերմինը։  Օրինակ՝ այս տերմինն օգտագործվում է նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականության` այս տարվա մարտին թարմացված հայեցակարգում, որտեղ կա առանձին «ԱՄՆ-ն և այլ անգլո-սաքսոնական պետությունները» բաժին։

«Անգլո-սաքսոններին կարելի է խորհուրդ տալ զբաղվել իրենց ներքին քաղաքացիական հակամարտություններով, կամ ավելի լավ՝ գնալ իրենց վաղեմի ընկերոջ՝ սատանայի մոտ»,- ասել է Նարիշկինը` մեկնաբանելով իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հեղինակությունը Մերձավոր Արևելքում կտրուկ անկում է ապրում, մինչդեռ այս տարածաշրջանի երկրների միջև փոխվստահության մակարդակը սկսել է կտրուկ աճել՝ հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև մարտին Պեկինում ձեռք բերված հարաբերությունների կարգավորման համաձայնությունից հետո:

ՌԴ ԱՀԾ տնօրենը իր ելույթում նշել է, որ իրանա-սուդական հարաբերությունների կարգավորման մասին տեղեկությունները առաջացրել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի «չափազանց ցավալի արձագանքը»։ Նա հավելել է, որ Մերձավոր Արևելքում դրական գործընթացների համար հիմք են դարձել Վաշինգտոնի և Լոնդոնի կողմից «Թեհրանին խեղդելու» երկարաժամկետ քաղաքականության ձախողումը և նրանց ռազմավարական դիրքի նկատմամբ առաջացած ուղղակի սպառնալիքը։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close