Լուրեր

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի անունից կազմակերպված ընդունելությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ երեկոյան մասնակցել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի անունից կազմակերպված ընդունելությանը և գալա ընթրիքին: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-25-ն աշխատանքային այցով գտնվում է Կատարի Պետությունում՝ Կատարի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: «Համաշխարհային աճի նոր պատմությունը» խորագիրը կրող համաժողովն անցկացվում է Կատարի էմիրի բարձր հովանու ներքո:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close