Լուրեր

Վթար՝ Արթիկ քաղաքում. կա զոհ

Մայիսի 22-ին՝ ժամը 12։13-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Նարեկացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1963 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կիսակառույց շինության պատին, ինչի հետևանքով պատից մոտ 30 քմ հատված փլուզվել է․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close