Լուրեր

Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 19-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 61-ամյա Թամարա Պ.-ն: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Նա 2014 թ. հուլիսի 23-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ապացույցներ կեղծելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close