ԻրավունքԼուրերԿարևոր

Երևանի Բաշինջաղյան փողոցում հնչել են կրակոցներ. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Այսօր Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում հնչել են կրակոցներ, մեկ անձ՝ Կ․ Մխիթարյանը, հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։

Ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում է նախաքննություն, որի շրջանակներում քննիչները գտնվում են դեպքի վայրում, իրականացնում են անհետաձգելի քննչական և այլ գործողություններ։ Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությունը տուժողի ծառայողական գործունեությամբ պայմանավորված լինելու կամ չլինելու հանգամանքը պարզելու, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են համապատասխան վարութային գործողություններ։

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ։ Դեպքի պարզված հանգամանքների, նախաքննության միջանկյալ արդյունքների մասին ՀՀ քննչական կոմիտեն լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակի»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close