Լուրեր
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավորին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդին՝ Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Լիահույս եմ, որ Հայաստանի և Նորվեգիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների»: