ԱշխարհԼուրերԿարևորՇոու Բիզնես

Կանն 2023. կարմիր գորգի լավագույն կերպարները՝ կինոփառատոնի բացմանը

Կաննի կինոփառատոնի կարմիր գորգն այս տարի նույնպես հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի ամբողջ աշխարհից: Հանդիսատեսի համար այս տարվա փառատոնի շրջանակներում կցուցադրի ավելի քան 50 ֆիլմ, այդ թվում՝ Ուես Անդերսոնի, Թոդ Հեյնսի, Քեն Լոուչի, Մարտին Սկորսեզեի, Ջեսիկա Հաուսների, Ալիս Ռորվաքերի, Ջեյմս Մանգոլդի, Պեդրո Ալմոդովարի, Ռամատա-Տուլայ Սայի աշխատանքները։

Կաննի 76-րդ կինոփառատոնը մեկնարկել է երեկ՝ մայիսի 16-ին, և կշարունակվի մինչև մայիսի 27-ը։ Այս 12 օրվա ընթացքում աստղերը կմիավորվեն ֆրանսիական Ռիվիերայի Լազուր ափին` աջակցելու իրենց նախագծերին մամուլի ասուլիսների, ֆոտոսեսիաների և պրեմիերաների ժամանակ: Այս պարտավորությունների հետ մեկտեղ բազմաթիվ հնարավորություններ են ստեղծվում՝ ցուցադրելու բազմազան նորաձևության գլուխգործոցներ: Հարավարևելյան Ֆրանսիայի միջերկրածովյան ափից ոգեշնչված ցերեկային հանգիստ հանդերձանքից մինչև հին Հոլիվուդը հիշեցնող զգեստներ՝ կարմիր գորգի հնարավորություններն անսահման են: Մինչդեռ 21 ֆիլմ կպայքարի «Ոսկե արմավենու ճյուղի» համար։

Բայց մինչ ժյուրին կկատարի իր ընտրությունը և կհանձնվի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակները,  365news.am-ը այս օրերին կներկայացնի կարմիր գորգի լավագույն կերպարները։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close