1ԳլխավորԼուրերՇոու Բիզնես

Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում է

Լիվերպուլում ավարտվեց «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթի կիսաեզրափակիչի երկրորդ փուլը, ներկայացված 16 երկրից 10-ն անցան մրցույթի եզրափակիչ փուլ։ Այսօրվա մրցութային փուլից հետո, բացի Հայաստանից, եզրափակիչ անցան Ալբանիան, Կիպրոսը, Էստոնիան, Բելգիան, Ավստրիան, Լիտվան, Լեհաստանը, Ավստրալիան, Սլովենիան:

Մայիսի 9-ին տեղի ունեցած առաջին կիսաեզրափակիչից հետո եզրափակիչ փուլ էին անցել Նորվեգիան, Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան:

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 13-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close