ԱշխարհԼուրեր

«Թվիթեր»-ը կունենա աուդիո և տեսազանգերի գործառույթ

«Թվիթեր»-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ հարթակը շուտով կավելացնի աուդիո և տեսազանգերի գործառույթը։

«Շուտով այս հարթակի յուրաքանչյուր օգտատիրոջ համար հասանելի կլինի ձայնային և տեսաչաթը, և դուք կկարողանաք շփվել մարդկանց հետ աշխարհի ցանկացած կետից՝ առանց նրանց ձեր հեռախոսահամարը տալու»,- գրել է Մասկը «Թվիթեր»-ում։

Այս պահին դեռ ամբողջովին պարզ չէ՝ զանգերը կհայտնվեն սոցցանցի հավելվածո՞ւմ, թե՝ ընդհանրապես հարթակում։ Դեռևս հայտնի չէ նաև, թե երբ կգործարկվի այս գործառույթը:

Մասկը նաև հայտարարել է, որ մայիսի 10-ին սոցիալական ցանցում կհայտնվի անձնական հաղորդագրությունների կոդավորումը, որը կբարձրացնի այդ հաղորդագրությունների անվտանգության և գաղտնիության մակարդակը։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close