Եվրատեսիլ 2023․ Հանդիսատեսի ֆավորիտները եզրափակչում են, Ադրբեջանը չհաղթահարեց կիսաեզրափակիչը․ հայտնի են եզրափակիչ անցած երկրները

Կեսգիշերին ավարտվեց Եվրատեսիլ 2023-ի առաջին կիսաեզրափակիչը։
Այս երեկո շոուն վարում էին Ալեշա Դիքսոնը, Հաննա Վադինգհեմը և ուկրաինացի աստղ Ջուլիա Սանինան:
Շաբաթ օրը կայանալիք մեծ եզրափակչի ուղեգիր նվաճելու համար այս երեկո ելույթ են ունեցել 15 երկիր և միայն 10-ին հաջողվեց անցնել եզրափակիչ:
Այդ երկրներն են Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան և Նորվեգիան։
Ադրբեջանին, Հոլանդիային, Լիտվային, Մալթային և Իռլանդիային չհաջողվեց հաղթահարել կիսաեզրափակիչը։
Հինգշաբթի օրը՝ 2-րդ կիսաեզրափակչի ուղեգիր կնվաճեն 16 երկրներից 10-ը: Հայաստանը ներկայացնող Բրյունետը հանդես կգա 2-րդ կիսաեզրափակչում 2-րդ համարի ներքո։
Ինչպես ամեն տարի «Հնգյակի երկները»՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և նախորդ տարի հաղթանակած երկիրը, որն այս տարի Ուկրաինան է, ոչ մրցութային տարբերակով արդեն իսկ եզրափակչում են։
Եզրափակիչը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 13-ին։