Վթար՝ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ

Մայիսի 5-ին՝ ժամը 07։39-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է օգնություն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ` Գ. Վ., ծնված 2002 թ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Հ․ Թ․, ծնված 1960 թ.) մակնիշների ավտոմեքենաները։Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Հ․ Ռ․-ն (ծնված 1996 թ.), Ա․ Թ․-ն (ծնված 1988 թ.) և Խ․ Ո․-ն (ծնված 2006 թ․) տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, որտեղ Հ․ Ռ․-ի և Ա․ Թ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Խ․ Ո․-ինը՝ միջին ծանրության, իսկ Հ․ Թ․-ինը՝ բավարար։
Փրկարարները «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։