ԼուրերՏնտեսություն

Ծառայությունների սակագները նախորդ տարվա համեմատ աճել են․ Վիճակագրական կոմիտե

Ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 2.7%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.1% գնաճ: Այս մասին 365news.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Հանրապետության դիտարկվող 7 քաղաքներում ապրիլին, մարտի համեմատ, գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.5% գնաճ, մեկում՝ 0.1% գնանկում, իսկ 3-ում գների մակարդակը նախորդ ամսվա նկատմամբ մնացել է անփոփոխ:

Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 0.1%-ով: Վիճակագրության համաձայն՝ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սակագներն աճել են 5.2%-ով, իսկ մարտի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում: Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում ապրիլին, մարտի համեմատ, բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.1%-ով։

Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.1%-ով:

Նշենք, որ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում մարտին, 2022թ. մարտի համեմատ, սակագներն աճել են 6.0 %-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 0.4%-ով:

Հիշեցնենք, որ ապրիլին հանրապետությունում պարենային որոշ ապրանքների գները նվազել էին, մասնավորապես՝ հացը, ձեթը, շաքարավազը, նպարեղենն էժանացել են։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close