ԼուրերԿարևորՏնտեսություն

Հացը, շաքարավազը, բենզինն էժանացել են

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ապրիլ ամսվա սպառողական գնային ցուցանիշները։

365news.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.2% գնաճ:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. ապրիլին, մարտի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.6%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վաղարշապատ և Կապան քաղաքներում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1%-ով։

Ըստ վիճակագրության՝ նպարեղենի շուկայում գնանկում է արձանագրվել։

Եվ այսպես․ հնդկացորենի գինը 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, նվազել է 18.5%-ով, ոսպինը՝ 13.9%-ով, ալյուրինը՝ 8.4%-ով, բրնձինը՝ 6.9%-ով, ոլոռինը՝ 6.1%-ով, լոբունը՝ 3.3%-ով, մակարոնեղենինը՝ 1.9%-ով, ձավարինը՝ 1.8%-ով, հաճարինը` 1.7%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ համապատասխանաբար 2.3%, 2.2%, 3.2%, 1.4%, 1.9%, 0.2%, 2.1%, 0.3% և 0.8%-ով:

Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հացի՝ 1.9%, մարգարինի՝ 2.6%, թարմ կաթի՝ 5.9%, պանրի՝ 11.4% գնաճ է արձանագրվել, ապա  մարտի համեմատ՝ այս ապրանքների գները նվազել են։

Ըստ ՎԿ-ի՝ շաքարավազը ևս էժանացել է։ Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 10.7%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5% գնանկում:

Մի շարք ապրանքների գները նույնպես նվազել են։

2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, գրանցվել է տավարի մսի 17.3%, գառան մսի՝ 1.3% գնաճ և խոզի մսի՝ 13.0% գնանկում, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.2%, 0.2% և 1.5% գնանկում: Ձվի գինը 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, նվազել է 1.8%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5%-ով:

ՎԿ-ի տվյալներով՝ 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 28.9%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 5.2%-ով: Դրան զուգընթաց թռչնամսի գինը 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, նվազել է 0.4%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ գրանցվել է 0.4% գնաճ:

Նկատենք, որ նախորդ ամիս բանջարեղենն ու միրգն են թանկացել։

Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 8.4% գնանկում, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 2.6% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, գներն աճել են 6.6%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 6.3%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023թ. ապրիլին, մարտի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 1.6% և 2.7%-ով:

2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 28.9% և 11.8%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 15.8% և 8.7% գնանկում

Հավելենք, որ նախորդ ամիս ևս գնաճի տեմպերը դանդաղել էին։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close