1ԳլխավորԼուրերՏնտեսություն

ՄՊՀ-ն դիտարկել է հեղուկ գազի շուկայի գնային փոփոխությունները. մրցակցային իրավախախտումներ չեն հայտնաբերվել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախնական ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում, մասնավորապես դիտարկվել են վերջին շրջանում արձանագրված գնային փոփոխությունները: Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուկան խիստ մրցակցային է. հեղուկ գազի ներմուծում են իրականացնում 86 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից առավել խոշոր տնտեսավարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս, հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունները բնորոշ չեն մրցակցային շուկաներին:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close