Լուրեր
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը ողջունել է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին, հրապարակելով ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարությունը, ողջունել է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, ընդգծել, որ սպորտային միջոցառումը չպետք է քաղաքականացվի։
«Կարող եմ անձամբ փաստել միջոցառման հենց սկզբից մարզական պատվիրակությունների անվտանգության ապահովման բարձր մակարդակը»,- նշել է ֆեդերացիայի նախագահը։