Լուրեր

Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու այդ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ի երեկոյան Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը տեղի ունեցած՝ Ադրբեջանի դրոշը վառելու միջադեպից հետո որոշում են կայացրել ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք՝ պատճառաբանելով, որ ադրբեջանցի մարզիկները հոգեբանական ճնշման են ենթարկվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ապրիլի 15-23-ը տեղի կունենա Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են 40 երկրների 389 մարզիկներ:

Ադրբեջանցիների պատվիրակությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ` ապրիլի 13-ին, ժամանել էր Երևան 12-հոգանոց կազմով, որից 4-ը մարզիկներ են:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close