ԼուրերԿարևորՏնտեսություն

Ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է գնաճ. նոր տվյալներ

Մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 4.6%, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 0.2% գնաճ: Այս մասին 365news.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական ծառայությունից:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մարտին, փետրվարի համեմատ, գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.4% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.2%-ով: Մարտին, փետրվարի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 7.0% և 1.5%-ով:

Ըստ վիճակագրության՝ 2023թ. մարտին, 2022թ. մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 26.9% և 2.8%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 14.4% և 6.1% գնանկում:

Նշենք, որ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. մարտին, 2022թ. մարտի համեմատ, սակագներն աճել են 6.0%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 0.4%-ով:

Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2023թ. մարտին, փետրվարի համեմատ, բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1-1.3%-ով, իսկ մեկում գրանցվել է 0.2% նվազում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.4%-ով:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close