ԼուրերԿարևորՇոու Բիզնես

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ «Հարսանեկան պինգ պոնգ» ներկայացման պրեմիերային (լուսանկարներ)

Ինչպե՞ս կվարվեք, երբ Ձեր հարսանիքից մեկ օր առաջ արթանանաք, իսկ Ձեր մահճակալին մեկ ուրիշ աղջիկ է, իսկ թե ինչպես է հայտնվել, անգամ չեք էլ հիշում: Մի՛ շտապեք պատասխանել, ավելի լավ է նայեք, թե ինչ է անում «Հարսանեկան պինգ պոնգ» ներկայացման հերոսը, իսկ ավելի ճիշտ հերոսները, որոնք բոլորը ներգրավված են պինգպոնգային խաղի մեջ:

Երեկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում խաղում էին դերասաններ Գոռ Հակոբյանը, Իննա Խոջամիրյանը, Անի Խաչիկյանը, Մանե Մխոյանը և Լևոն Հախվերդյանը, ովքեր ամբողջ ներկայացման ընթացքում փորձում էին պարզել՝ ինչ է տեղի ունեցել նախորդ գիշեր:

Ներկայացման պրոդյուսերները՝ Տիգրան Վիրաբյանը և Արման Միտոյանը, լրագրողների հետ զրույցում պատմեցին, որ ամբողջ նախապատրաստական ընթացքը տևել է մոտ երկու տարի, քանի որ սցենարային լուծումները մի փոքր բարդ էին:

Ներկայացումը կատակերգության ժանրում է, որտեղ դերասանները փորձում էին իրենց խաղով, միմիկաներով հանդիսատեսին ծիծաղեցնել:

Դերասանուհի Մանե Մխոյանը այս ներկայացման մեջ ներկայանում էր ավելի հումորային կերպարում:

«Իհարկե, երբ առաջարկը եղավ, կար մտավախություն, քանի որ իմ կերպարի սցենարային լուծումները շատ էին, արդյունքում ստացվեց, որ իմ կերպարը բացահայտում էր հանդիսատեսի համար, ինչի համար ուրախ եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց դերասանուհի Մխոյանը:

Չնայած հանդիսատեսը սովոր է Գոռ Հակոբյանին տեսել հումորային կերպարներում, բայց թատերական ներկայացման մեջ նա ներգավված էր առաջին անգամ: Գոռը խոստովանեց, որ ներկայացման ընթացքում երբեմն մոռացել է տեքստի բառերը, բայց գործընկերները արագ հարթել են միջադեպը:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close