Լուրեր

Հայաստանում ռուսական ռազմակայանի բանակային ավիացիան ուսումնական թռիչքներ է իրականացրել բարդ պիլոտաժի տարրերով

ՌԴ հարավային ռազմական օկրուգի բանակային ավիացիայի անձնակազմերը Հայաստանի լեռներում կատարել են բարդ պիլոտաժի տարրեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Հայաստանում ՌԴ հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների անձնակազմերը բարձրլեռնային գոտում ուսումնամարզական թռիչքների ժամանակ կատարել են բարդ պիլոտաժի տարրեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Լեռնային կիրճերի տարածքում օդաչուները մշակել են բարդ պիլոտաժի և մանևրելու տեխնիկա օրվա տարբեր ժամերին տարբեր բարձրությունների վրա, այդ թվում՝ ծայրահեղ ցածր, վայրէջք կատարել անպատրաստ տեղամասում և մշակել որոնողափրկարարական գործողություններ և լեռնային տեղանքում պայմանական վիրավորների տարհանում։  Ուղղաթիռների անձնակազմերը թռիչքներ են իրականացրել նաև Էրեբունի օդանավակայանի վրայով։

Ըստ հաղորդագրության, ավիաբազայի հրամանատարությունը հատուկ ուշադրություն է դարձրել օդի ցածր ջերմաստիճանի պայմաններում մարտական մեքենաների աշխատանքին, ինչպես նաև բարձրադիր վայրերում ցածր ամպերի մեջ թռչելիս անձնակազմի աշխատանքին։

Հարավային ռազմական օկրուգի բանակային ավիացիայի ուսումնական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 120 զինծառայող, ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Ми-8МТВ-5 и Ка-52 ուղղաթիռներ։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close